ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները 2026թ․ հուլիսի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ առանց համապատասխան տաքսի ծառայության լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ։
Նշենք, որ վերահսկողական աշխատանքները իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Մասնավորապես՝ Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների գիշերային մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է 5 տրանսպորտային միջոց, որոնք առանց համապատասխան տաքսի ծառայության լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ են իրականացրել։ Հայտնաբերված 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Հավելենք, որ 2026թ. հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 21 նմանատիպ իրավախախտման դեպք։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10