ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից ստուգում և վերստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան 60 հասցեում շահագործվող «Ռ-Լ-Ն-Դ էներջի» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանի տարածքում գործող էլեկտրատեղակայանքում։
Տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից իրականացված վերստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են էլեկտրական տնտեսության շահագործմանն ու էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկմանն առնչվող այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պահպանման, ինչպես նաև հրդեհային անվտանգության համար։
Ուստի, վերոգրյալից ելնելով՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում, համաձայն որի՝ ամբողջությամբ դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան 60 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում գործող էներգատեղակայանքի (էլեկտրատեղակայանքի) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10