ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Երևանյան փողոց 55բ հասցեում «Արայիկ Բաղդասարյան Ֆ․» Ա/Ձ-ի, ք․ Արմավիր, Երևանյան փողոց 52 և 52/2 հասցեներում գտնվող «Սուրեն Աբրահամյան Բ․» Ա/Ձ-ի, ք․ Արմավիր, Երևանյան փողոց 53/20 հասցեում «Ամռեկո» ՍՊԸ-ի, ինչպես նաև ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գ․ Պտղավան, 1-ին փողոց, 1-ին փակուղի հասցեում «Գ-Օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) լցակայաններում։
Վերոնշյալ բոլոր չորս լցակայաններում Տեսչական մարմնի Արմավիրի և Տավուշի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) լցակայանների աշխատանքը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
Տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումների և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր չորս օբյեկտներն էլ կապարակնքվել են։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10