ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Լոռու մարզում երկու էլեկտրատեղակայանքի շահագործում է դադարեցվել
12 նոյեմբերի 2026
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա՝ Տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից ստուգում է իրականացվել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի 9-րդ փողոց 33 հասցեի «Կայծոնգազ», ինչպես նաև ստուգում և վերստուգում է իրականացվել նույն մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի Կենտրոնական 36 հասցեի «Մերարա» ՍՊ ընկերություններում։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային ստորաբաժանման Էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից իրականացված ստուգման և վերստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են էլեկտրական տնտեսության շահագործմանն ու էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկմանն առնչվող այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պահպանման, ինչպես նաև հրդեհային անվտանգության համար։ Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել վերը նշված հասցեներում էներգատեղակայանքների շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։