ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը՝ Լոռու տարածքային ստորաբաժանման ղեկավար Գոռ Ասրյանի և մարզային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց են կատարել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ տեղում ուսումնասիրելու պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։
Այցի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար կազմը ծանոթացել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող նոր կրթական համալիրների՝ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի, Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցի և Հարթագյուղի կրթահամալիրի շինարարական ընթացիկ աշխատանքներին։
Ուսումնասիրվել են նշված բոլոր օբյեկտների նախագծային փաստաթղթերը։ Տեղում շրջայցի ընթացքում արձանագրվել են մի շարք թերություններ և շեղումներ՝ նախագծային փաստաթղթերին չհամապատասխանող լուծումներ և շինարարության որակի հետ կապված խախտումներ, ինչի հիմքով ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը մարզային ստորաբաժանման պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել ըստ անհրաժեշտության ստուգում՝ շինարարական գործընթացի որակի և անվտանգության չափանիշների պահպանման ապահովման նպատակով։
Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը և մասնագետները պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը շարունակելու են իրականացնել առավել խիստ և շարունակական ձևով՝ ապահովելու դրանց պատշաճ որակը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10