ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով տարեվերջյան հաշվետու խորհրդակցություն։ Նիստին մասնակցեցին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիայի և հողօգտագործման ոլորտներում Տեսչական մարմնի գործունեությանը վերաբերող շուրջ հինգ տասնյակ հարցեր։ Առաջնահերթ ներկայացվեց ՀՀ Վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այնուհետև ոլորտ առ ոլորտ ամփոփվեցին իրականացված աշխատանքները, վեր հանվեցին առկա խնդիրները։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը և Սուրեն Մինասյանը՝ յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտի շրջանակում, ներկայացրին 2025 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքների թվային և արդյունքային վերլուծությունը։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին բենզալցակայանների, գազալցակայանների և նավթամթերքների ապահեստարաններում իրականացված վերահսկողության արդյունքները՝ նախորդ երեք տարիների համեմատական տվյալներով։ Անդրադարձ կատարվեց ծանրաքարշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթացին, տեխնիկական զննման կայանների և գազաբալոնների ճնշափորձարկման կայանների նկատմամբ իրականացված վերահսկողությանը։
Քննարկվեց պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքը, արձանագրված խնդիրները և հսկողության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունների գույքագրման արդյունքներին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև Տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին վերաբերող արդեն ներկայացված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր և առաջարկություններ։
Խորհրդակցության ավարտին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ 2026 թվականի գործունեության պլանավորման, ռիսկային ոլորտներում վերահսկողության որակի առավել խստացման ուղղությամբ։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գարեգին Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին ծանրաբեռնված աշխատանքի և Տեսչական մարմնի առջև դրված նպատակների իրագործման ուղղությամբ գործադրված ջանքերի համար։ Բարձր գնահատելով 2025 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունների արդյունավետ և բարեխիղճ կատարումը՝ նա հանդիսավոր կերպով պարգևատրեց մի շարք աշխատակիցների։
Ծառայողական պարտականությունների արդյունավետ և բարեխիղճ կատարման համար պատվոգրով և Տեսչական մարմնի անվանական կրծքանշանով պարգևատրվեց
• Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը։
Ծառայողական պարտականությունների արդյունավետ և բարեխիղճ կատարման համար պատվոգրերով պարգևատրվեցին նաև՝
• Ռիսկերի գնահատման և վերլուծության վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը,
• Որակի ապահովման վարչության պետ Գագիկ Գիլոյանը,
• Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կամո Եդոյանը,
• Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիդ Գալոյանը,
• Գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Միքայելյանը,
• Հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Սարգսյանը,
• Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Հովհաննիսյանը,
• Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության գլխավոր մասնագետ Արմեն Ջիլավյանը,
• Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Սաթենիկ Թադևոսյանը,
• Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Սերինե Սիմոնյանը,
• Արարատի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Արևիկ Խաչատրյանը,
• Լոռու տարածքային բաժնի մասնագետ Գայանե Խեչիկյանը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10