Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի գործող կարգավորումների և նորմերի կիրառության վերաբերյալ հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները։
Անդրադարձ է եղել ոլորտային նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության ապահովմանը և գործող կարգավորումների կատարելագործմանն առնչվող հարցերին՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների շահերի առավելագույն պաշտպանություն։
Դիտարկելով գործնականում հանդիպող իրավիճակները՝ համատեղ որոշվել են առավել արդյունավետ լուծման տարբերակներ։ Քննարկվել է գործող իրավական ակտերում լրացումներ և հստակեցումներ կատարելու անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային հարցերի քննարկման նպատակով շարունակել աշխատանքային հանդիպումները:
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10