ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի 24-րդ փողոցի 2-րդ հասցեում «Արտակ Բադալյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետում։
Հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։
Հիմք ընդունելով արձանագրված խախտումների վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Երևանում գործող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող և Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում շահագործվող լցակայանների աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։
Հավելենք, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում երկու տնտեսավարողներն էլ կամովին ապամոնտաժել են լցակայանները։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10