ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ 2026 թվականի փետրվարի 6-ին, Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպմանը մասնակցեցին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ղեկավարի օգնականները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները:
Օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հանձնարարականների կատարման ընթացքը:
Առաջնահերթ անդրադարձ կատարվեց ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների շրջանակում իրականացված վերահսկողական աշխատանքներին և արձանագրված արդյունքներին: Քաղաքաշինական գործունեության ոլորտով քննարկվեց հանրապետության տարածքում պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացվող մշտական վերահսկողական գործառույթները և արձանագրված արդյունքները: ՏՄ ղեկավարն ընդգծեց, որ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել յուրաքանչյուր օբյեկտում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նորմերի ապահովման հարցը:
Քննարկվեց նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարևանությամբ, ինչպես նաև համայնքային և պետական նշանակության հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ լայնածավալ վերահսկողության իրականացման հարցը:
Քննարկվեց նաև էներգետիկայի և էներգասպառման ոլորոտում իրականացված վերահսկողական աշխատանքների, հայտնաբերված խախտումների և դրանց վերացմանն ուղղված գործողությունները, արձանագրված խնդիրները առկա և դրանց կարգավորմանն ուղղված բազմաթիվ հարցեր։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտով առանձին քննարկվեց այս ոլորտում իրականացվող վերահսկողական աշխատանքները, արձանագրված խնդիրները և դրանց արդյունքները: Հանձնարարվեց խիստ հսկողություն սահմանել խոշոր օբյեկտներում արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) փորձաքննությունների անցկացման և դրանց համապատասխանության նկատմամբ, ինչպես նաև շարունակել վերահսկողական աշխատանքները գազա և բենզալցակայաններում, հասարակական նշանակության խոշոր օբյեկտներում հրդեհային և տեխնիկակական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման նկատմամաբ։
Տրանսպորտային անվտանգության ոլորտով ներկայացվեց տեխզննման և ճնշափորձարկման կայանների գործունեությանը, ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնների վկայագրմանն առնչվող հարցեր: Քննարկվեց ծանրաքարշ և մեծ եզրաչափերով բեռնատարների երթևեկության կանոնակարգման և անդրադարձ կատարվեց նաև կշռման գործընթացին խոչընդոտող մեխանիզմների վերացմանն ուղղված հարցերին։
Խորհրդակցության ավարտին քննարկվեց նաև ներքին գործավարության կարգում կատարված փոփոխությունները, հանձնարարվեց խստագույնս պահպանել ՏՄ կողմից սահմանված ուղեցույցների պահաջները:
Ընդգծվեց նաև իրազեկման և խորհրդատվության աշխատանքների ինտենսիվացման անհրաժեշտությունը՝ հանրության հետ կապն էլ ավելի ամրապնդելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով:
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվեց մի շարք նոր հանձնարարականներ՝ սահմանված ժամկետներում առկա խնդիրներին լուծում տալու և վերահսկողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10