2025 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել է ընդհանուր առմամբ 671 ստուգում, որից 495-ը՝ 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված, 35-ը՝ 2024 թվականի ստուգումների տարեկան ծրագրից տեղափոխված, 73-ը ՝ ոչ պլանային ստուգումներ և 68-ը ՝ վերստուգումներ:
2025 թվականի ընթացքում Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում ստուգումներ են իրականացվել տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 198 արտադրական նշանակության օբյեկտներում, բենզալցակայաններում, գազալցավորման կայաններում, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում, գիտական, ուսումնական, առողջարարական հաստատություններում, հյուրանոցներում, ընդհանուր նշանակության, նավթամթերքների, գյուղատնտեսական նշանակության պահեստներում, մանկական նախադպրոցական, մշակութային և կառավարման հիմնարկներում, սոցիալական ապահովության և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում։
2025 թվականի ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների շահագործվում է 32 օբյեկտ, իսկ մնացած օբյեկտներում արձանագրվել է 1178 խախտում։
Ընդհանուր նշանակության 17 պահեստներում և բազաներում բացահայտվել է 176 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 14,9%-ը։ 1 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 19 օբյեկտ։ Ստուգումների արդյունքում բացահայտվել է 118 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 10%-ը։ 2 օբյեկտ շահագործվում է առանց թերություների:
200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 35 օբյեկտներում բացահայտվել է 165 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 14%-ը։ Առանց թերությունների շահագործվող օբյեկտները 8-ն են։
Մինչև 200 մ2 մակերեսով 1 արտադրական կազմակերպությունում բացահայտվել է 4 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 0,3%-ը։
12 բենզալցակայանի ստուգումների արդյունքում բացահայտվել է 42 խախտում, ինչը կազմում է արձանագրված խախտումների 3,6%-ը։ Ստուգումներից 1-ն իրականացվել հանրությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Միաժամանակ պարզվել է, որ 3 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 7 գազալցավորման կայան։ Ստուգումներից 1-ն իրականացվել հանրությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Ստուգումների արդյունքում բացահայտվել է 40 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 3,4%-ը։ 1 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Գիտական և ուսումնական 7 հաստատությունում բացահայտվել է 66 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 5,6%-ը։ Մեկ օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող 2 օբյեկտում իրականացված ստուգումների արդյուքում խախտումներ չեն բացահայտվել։
Գյուղատնտեսական նշանակության 2 պահեստ շահագործվում է առանց թերությունների:
34 հիվանդանոցում, պոլիկլինիկայում և ամբուլատորիայում բացահայտվել է 217 խախտում, ինչը կազմում է բացահայտված ընդհանուր խախտումների 18,4%-ը։ 6 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Կառավարման 11 հիմնարկում բացահայտվել է 48 խախտում, ինչը կազմում է բացահայտված ընդհանուր խախտումների 4,1%-ը։ 3 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 27 մանկական նախադպրոցական հիմնարկ։ Արդյունքում բացահայտվել է 216 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 18,3%-ը։ 1 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Մինչև 800 նստատեղով մշակութային 7 հիմնարկում բացահայտվել է 40 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 3,4%-ը։ 1 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Նավթամթերքների 1 պահեստ շահագործվում է առանց թերությունների:
Սոցիալական ապահովության 7 կազմակերպությունում բացահայտվել է 31 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 2,6%-ը։ 1 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
2025 թվականի ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 121 կարգադրագիր։
Իրականացված 3 վերստուգման 23 արդյունքում արձանագրվել է խախտումների քանակի նվազում 74%ով։ Վերստուգումներով հաստատվել է, որ 2 օբյեկտ (66,7%) ամբողջությամբ վերացրել է ստուգումներով 6 բացահայտված թերությունները:
2025 թվականի ընթացքում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գտնվող օբյեկտներում իրականացված 421 հրդեհատեխնիկական հետազոտության (այսուհետ՝ ՀՏՀ) արդյունքում թվով 88 օբյեկտի հետագա շահագործումը դադարեցվել է մինչև խախտումների վերացումը, 12 օբյեկտ ապամոնտաժվել է, 49 օբյեկտի գործունեությունը խախտումների վերացումից հետո թույլատրվել է։
2025 թվականին իրականացված 23 ՀՏՀ-ների արդյունքներն ամփոփման փուլում են։ ՀՏՀ-ների արդյունքում արձանագրվել է 2017 խախտում։
Ընդհանուր նշանակության 26 պահեստներում և բազաներում բացահայտվել է 117 խախտում։ 6 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Անտառանյութի և սղոցանյութի 1 պահեստում բացահայտվել է 7 խախտում,
Նշված ժամանակահատվածում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 73 օբյեկտում։ Արդյունքում բացահայտվել է 291 խախտում։ 15 օբյեկտ շահագործվում է առանց թերություների: Հ
Մինչև 200 մ2 մակերեսով առևտրի և հասարակական սննդի 28 օբյեկտի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է 62 խախտում:
200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 54 օբյեկտներում բացահայտվել է 261 խախտում։
Մինչև 200 մ2 մակերեսով 5 արտադրական կազմակերպությունում բացահայտվել է 41 խախտում։
72 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է 271 խախտում։ Միաժամանակ պարզվել է, որ 4 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
22 հյուրանոցնում բացահայտվել է 70 խախտում։ 8 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Նշված ժամանակահատվածում հետազոտվել է 102 գազալցավորման կայան։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է 491 խախտում։
Գիտական և ուսումնական 16 հաստատությունում բացահայտվել է 84 խախտում:
Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող 2 օբյեկտի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է 3 խախտում։
Առողջարարական, հանգստյան տների և զբոսաշրջության 1 հաստատությունում բացահայտվել է 5 խախտում։ Հ
Հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների 7 հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է 44 խախտում։
Կառավարման 9 հիմնարկում բացահայտվել է 23 խախտում։ 2 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Նշված ժամանակահատվածում վերահսկողական գործառույթ է իրականացվել 41 մանկական նախադպրոցական հիմնարկում։ Արդյունքում բացահայտվել է 218 խախտում։ 4 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Մշակութային 3 հիմնարկում բացահայտվել է 16 խախտում։
Նավթամթերքների պահեստներում իրականացված 5 վերահսկողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 3 խախտում։ 3 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Պայթուցիկ նյութերի 3 պահեստում բացահայտվել է 4 խախտում։ 1 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների։
Տրանսպորտային 1 հիմնարկում խախտում չի բացահայտվել։
Հեղուկ, բնական գազերի 4 պահեստում բացահայտվել է 6 խախտում։ 1 օբյեկտ շահագործվում է առանց թերությունների:
Նախկինում տրված կարգադրագրերի պահաջների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով իրականացվել է ևս 522 հետազոտություն։ Արդյունքում պարզվել է, որ նախորդող ժամանակահատվածում արձանագրված 3044 խախտումներից տնտեսավարողների կողմից վերացվել է 1841-ը (60,5%)։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է ընդհանուր առմամբ 943 հրդեհատեխնիկական հետազոտություն:
Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել և տրամադրվել է 1707 եզրակացություն նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ:
694 նախագծերի վերաբերյալ տրվել են դրական եզրակացություններ, իսկ 1013 դիմում մերժվել է հրդեհային անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական օբյեկտների 1150 շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին: Արդյունքում 2025 թվականի ընթացքում տրվել է 858 դրական և 292 բացասական եզրակացություն։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10