Քաղաքաշինության բնագավառում 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված 265 ստուգումներից իրականացվել է 176-ը։ 89 օբյեկտ չի ստուգվել հետևյալ պատճառներով՝
ավարտական ակտի կամ այն ստանալու դիմումի, դրական եզրակացության, շահագործման թույլտվության առկայության՝ 20 օբյեկտ.
փաստացի շինարարական աշխատանքների բացակայության՝ 34 օբյեկտ, որից 4-ի շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել է.
պատասխանատու անձին և/կամ շինարարության վայրը չհայտնաբերելու՝ 1 օբյեկտ.
խոչընդոտելու՝ 1 օբյեկտ, որի շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել է.
շինարարական աշխատանքներն ավարտված լինելու հիմքով՝ 7 օբյեկտ, որից 1-ի շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել է.
ՌԴ ռազմաբազայի տարածքում գտնվելու հիմքով՝ 1 օբյեկտ. 29 - շին. թույլտվությունը դադարեցվելու հիմքով՝ 1 օբյեկտ։
Շինարարական աշխատանքները 2025թ. վերջին օրերին սկսելու հիմքով՝ 1 օբյեկտ. շին. թույլտվության փոփոխության պատճառով կրկնության՝ 4 օբյեկտ. դատական վարույթում գտնվելու՝ 2 օբյեկտ: Շինարարական աշխատանքների չիրականացման հիմքով 17 օբյեկտ ներառվել է 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրի մեջ։
Միաժամանակ 2025 թվականին իրականացվել է 27 ոչ պլանային ստուգում, որից 9-ը պետական մարմիններից ստացված գրությունների, իսկ 6-ը՝ հանրության բողոքների հիման վրա։
Իրականացվել է նաև 2024 թվականից ընթացքի մեջ գտնվող 35 ստուգում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 237 ստուգում, որոնք ըստ տարածքային միավորների բաշխված են հետևյալ կերպ` Վայոց Ձոր՝ 3, Տավուշ՝ 2, Արարատ` 17, Սյունիք՝ 10, Արագածոտն՝ 14, Կոտայք՝ 25, Գեղարքունիք՝ 2, Լոռի՝ 8, Արմավիր՝ 17, Երևան՝ 131։
2025 թվականին ստուգումների արդյունքում խախտումների բացակայության վերաբերյալ կազմվել է 85 տեղեկանք, (2025 թվականին ստուգաթերթով իրականացված 229 ստուգումների արդյունքում արձանագրվել է 729 խախտում, իսկ ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 624 որոշմամբ սահմանված կարգով իրականացված 8 ստուգումների արդյունքում՝ արձանագրվել է 12 խախտում։
Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 281 խախտում։ Առավել կրկնվող խախտումներն են.
⏺շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 113 դեպք,
⏺շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումներ՝ 53 դեպք,
⏺շինարարական աշխատանքների ընդհանուր մատյանը չի լրացվում` 31 դեպք,
⏺առկա չեն կապալառուի կողմից լրացված և ստորագրված ծածկված աշխատանքների ակտերը ՝ 25 դեպք,
⏺բացակայում է բետոնի փորձարկման ակտը՝ 19 դեպք.
⏺լրացված չէ ծածկված աշխատանքների ընդունման ակտը՝ 17 դեպք։
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 180 խախտում։ Առավել կրկնվող խախտումներն են՝
⏺շինարարության վարման մատյանում բացակայում են շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները՝ 106 դեպք.
⏺տեխնիկական հսկողություն իրականացնողի կողմից շինարարության վարման մատյանը չի լրացվում՝ 30 դեպք.
⏺շինարարության որակի տեխնիկական հսկողի կողմից ծածկված աշխատանքների ակտերը չեն ստորագրվում՝ 19 դեպք։
Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 144 խախտում
⏺շինարարության վարման մատյանում բացակայում են հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները՝ 97 դեպք,
⏺հեղինակային հսկողություն իրականացնողի կողմից չի լրացվել շինարարության վարման մատյանը՝ 29 դեպք,
⏺բացակայում են հեղինակային հսկողի կողմից լրացված և ստորագրված ծածկված աշխատանքների ակտերը՝ 18 դեպք։
⏺Համայնքի ղեկավարի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 72 խախտում
Կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 50 խախտում։ Տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 2 խախտում։ Ճարտարապետաշինարարական նախագիծ մշակող կազմակերպության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտում չի հայտնաբերվել։ 2025 թվականի ընթացքում ստուգված 30 օբյեկտում ավարտական ակտի տրամադրման շրջանակում իրականացվել են վերջնական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ օբյեկտներում վերացված է 84 խախտում։
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 2025 թվականի ընթացքում կատարվել է 1419 դիտարկում, որոնցից 668-ը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10