2025 թվականի ստուգումների տարեկան ծրագրով էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 117 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվել է 125 ստուգում, որից թվով 10 ստուգման արդյունք ամփոփման փուլում է, այդ թվում՝ ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ՓԲ ընկերությունների տարածքային բոլոր 11 մասնաճյուղերում իրականացված ստուգումների։
Տնտեսավարող սուբյեկտից ստացված գրության հիման վրա իրականացվել է 1 ոչ պլանային ստուգում։
Ամփոփվել է 2024 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված 3 օբյեկտի ստուգում։
Միաժամանակ իրականացվել է 41 վերստուգում։ Այսպիսով, Տեսչական մարմնի կողմից էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 2025 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 126 ստուգում և 41 վերստուգում։
2025 թվականի ստուգումների արդյունքում արձանագրվել է 4466 խախտում։
Ստուգումների արդյունքում կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 115 կարգադրագիր։
Էլեկտրաէներգետիկայի բնագավառում և էլեկտրասպառման ոլորտում 67 տնտեսավարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղերի) տեխնիկական ստուգումների արդյունքում գրանցվել է 977 խախտում, ինչը կազմում է բացահայտված ընդհանուր 4466 խախտումների 21,9%-ը։
Գազի համակարգի 107 տնտեսավարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղի) տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 2377 խախտում։
Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 107 էներգատեղակայանքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 879 խախտում։
Այլ էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների պատկերը հետևյալն է՝ գազի գազափոխադրման համակարգի` բարձր ճնշման 3 էներգատեղակայանքներում ՝ 62 խախտում
110կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` 4 էլեկտրահաղորդման օդային գիծ՝ 61 խախտում
110կՎ և բարձր լարման 8 էլեկտրատեղակայանքի` 8 ենթակայան և բաշքիչ սարքվածք՝ 110 խախտում
2025 թվականի ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների շահագործվում է 1 օբյեկտ՝ Տավուշի մարզում («Ա-ՏԵԳ» ՍՊԸ) ։
2025 թվականին իրականացված 41 վերստուգման արդյունքում պարզվել է, որ 14 օբյեկտում թերություններն ամբողջովին վերացվել են։
2025 թվականի վերստուգումների արդյունքում պարզվել է, որ նախորդ ստուգումների ընթացքում արձանագրված 1349 խախտումից 563-ը տնտեսավարող սուբյեկտների կողմից վերացվել են։
ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում 2025 թվականին իրականացվել է 1947 տեխնիկական ստուգում, որից 1054-ը՝ էլեկտրաէներգետիկական և 893-ը՝ գազամատակարարման համակարգերում:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2025 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 26 ենթակայանում իրականացվել են զննումներ էներգետիկայի և հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Արդյունքում հայտնաբերվել է հրդեհային 48 անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջների 65 խախտում, իսկ էներգետիկայի՝ 252։ էներգատեղակայանքներում գրանցվել է 17 մահվան ելքով պատահար։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10