ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում կայացավ 2026 թվականի քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Քաղաքացիներին ընդունեցին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը։
🔹 Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքաշինական գործունեության վերահսկողության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտներին առնչվող մի շարք խնդրահարույց հարցեր։
📂 ՏՄ ղեկավար կազմը տեղում լսեց քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները և մանրամասն ուսումնասիրեց ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը։
📝 Բարձրացված հարցերին օրենքով սահմանված կարգով և սեղմ ժամկետներում լուծում տալու նպատակով՝ Գարեգին Խաչատրյանը պատասխանատու ստորաբաժանումներին տվեց համապատասխան հանձնարարականներ։
💡 Միաժամանակ, քաղաքացիներին տրամադրվեց մասնագիտական խորհրդատվություն՝ բարձրացված հարցերի իրավական և գործնական կարգավորման ուղիների վերաբերյալ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10