Տրանսպորտի բնագավառում 2025 թվականին իրականացվել է 77 ստուգում/վերստուգում, որից 19-ը՝ տարեկան ծրագրով նախատեսված, 34-ը՝ ոչ պլանային և 24-ը՝ վերստուգում։
Տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված էր կատարել 24 ստուգում կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում: Փաստացի իրականացվել է 19 ստուգում, ինչը կազմում է նախատեսվածի 79,2%-ը։ 5 ստուգում չի իրականացվել, քանի որ կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։
2025 թվականին կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում իրականացվել է 16 վերստուգում, որոնց արդյունքում 12 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ թերությունների բացակայության վերաբերյալ։
2025 թվականին տեխնիկական զննության կայաններում իրականացվել է 34 ոչ պլանային ստուգում։ Ստուգումների արդյունքում 8 տնտեսավարող օբյեկտներին տրվել են պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր, 7 օբյեկտում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 18 սուբյեկտների համար կայանների գործունեության կասեցման առաջարկով գրություններ են ուղարկվել Լիազոր մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, թվով 1 կայանում ստուգման արդյունքում տրվել է ակտ, որը բողոքարկվել է վերադասության կարգով, կայացվել է բողոքը բավարարելու մասին որոշում: Բացահայտվել է 37 խախտում։ Հիմնական խախտումն է Տեխնիկական զննության իրականացման գործընթացի չտեսաձայնագրվելը, և ձայնագրությունները պահպանելը (27 տնտեսավարող սուբյեկտի մոտ)։ Իրականացվել է 8 վերստուգում, որոնց արդյունքում 6 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ թերությունների 28 բացակայության վերաբերյալ։ Վերստուգումների արդյունքում պարզվել է, որ վերացվել է ընդհանուր առմամբ 11 խախտում։
2025 թվականի ընթացքում տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի տարածքներում գործող «Հայավտոկայարան» ՓԲԸ ավտոկայարաններում, ավտոկայաններում, երթակարգավարական կետերում, ինչպես նաև այդ տարածքներից դուրս կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների սկզբնակետ/վերջնակետերում պարբերաբար իրականացվել է միջպետական, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի, բեռնափոխադրումների, թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության, տրասպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների, 49 գազաբալոնների տեղադրման/վկայագրման կայանների գործունեության, օտարման շերտերի և պաշտպանական գոտիների նկատմամբ 50365 վերահսկողական։ Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների փորձարկման կայաններում իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ 232 վերահսկողական գործառույթ։ Արդյունքում կազմվել արձանագրություն։ Բացահայտված խախտումների վերաբերյալ 10 Գազալցակայաններում իրականացվել է տրանսպորտի բնագավառում 713 վերահսկողական գործառույթները։ Արդյունքում կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 143 արձանագրություն։ Թեթև-մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ իրականցվել է 249 վերահսկողական միջոցառում։ Արդյունքում կազմվել է 149 արձանագրություն։ Տեխնիկական զննության կայաններում իրականցվել է 332 վերահսկողական։ Արդյունքում կազմվել է 87 արձանագրություն։ 2025 թվականի ընթացքում Տեսչական մարմնի մարզային կառույցների տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացվել են մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների և ցուցանակների օրինականության նկատմամբ վերահսկողական միջոցառումներ, գույքագրվել է միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված ընդհանուր թվով 799 50 գովազդային վահանակ: Արդյունքում կազմվել է 152 արձանագրություն։ Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 2064 վերահսկողական միջոցառում։ Արդյունքում կազմվել է 191 արձանագրություն։ Բեռնափոխադրումների նկատմամբ իրականցվել է 45886 վերահսկողական միջոցառում։ Մասնավորապես, վերահսկողական միջոցառումներն իրականացվել են Սյունիքի անշարժ կշռման կայանում թվով 45706, Արմավիրի անշարժ կշռման կայանում՝ 125 և շարժական կշեռքներով տարբեր մարզերում՝ 55։ Արդյունքում կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 3474 արձանագրություն։
Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 4342 արձանագրու թյուն։ Կազմված արձանագրությունների 80%-ը (3474 հատ) վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտում բացահայտված խախտումներին։
Հաշվետու տարվա ընթացքում կայացվել է 4586 որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 1.250.635․000 ՀՀ դրամ տուգանք։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10