ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում՝ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ իրականացվել է վերահսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքացու կողմից՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, Գեղաշեն գյուղի սկզբնամասում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված կուտակիչներից իրականացվում է ավտոմեքենաների լիցքավորում՝ մեթան գազով։
Արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ վերոնշյալ ավտոմեքենայի վրա տեղադրված կուտակիչները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Միաժամանակ, նկատի ունենալով այն փաստական հանգամանքը, որ առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումն իր մեջ պարունակում է մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգի ռիսկեր, ուստի սույն կարգադրագրի կատարումը պարտադիր է և ենթակա է անհապաղ կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի կողմից արգելվել է նշված շարժական լցակայանի աշխատանքները։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում, որպես շարժական լցակայան շահագործվող տրանսպորտային միջոցը նաև կապարակնքվել է։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10