2026 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ ղեկավարի օգնականները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հանձնարարականների կատարման ընթացքի և վերահսկողական գործառույթների արդյունավետության գնահատման վերաբերյալ երկու տասնյակից ավելի հարցեր։
Առաջնահերթ անդրադարձ կատարվեց ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների շրջանակում իրականացված վերահսկողական աշխատանքներին և դրանց արդյունքներին։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեց 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բոլոր ոլորտներով վերահսկողական աշխատանքների արդյունքները, վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
ՏՄ ղեկավարին զեկուցվեց նախորդ տարվա տրված կարգադրագրերի ժամկետները և ընթացիկ եռամսյակում տրված կարգադրագրերի ժամկետների նկատմամբ իրականացված վերահսկողության տվյալները և արձանագրված արդյունքները։
Քաղաքաշինության վերահսկողության ոլորտով քննարկվեց հանրապետության ամբողջ տարածքում պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ իրականացվող մշտական վերահսկողական գործառույթները, արձանագրված խնդիրները և դրանց նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները։
Այնուհետև քննարկվեց խոշոր արտադրական և հասարակական նշանակության օբյեկտների, ինչպես նաև գազաբենզալցակայանների նկատմամբ իրականացված և իրականացվող ընթացիկ ստուգումների, վերահսկողական այլ միջոցառումների, տրված հանձնարարականների կատարման արդյունքները և դրանց մշտական իրականացման կարևորությունը։
Առանձին անդրադարձ կատարվեց քաղաքացիներից և տնտեսավարող սուբյեկտներից ստացված դիմում-բողոքների, ինչպես նաև թեժ գծով ստացված ահազանգերի վիճակագրությանը և դրանց օպերատիվ արձագանքմանն ուղղված աշխատանքներին։ Զեկուցվեց նաև ներքին գործավարության կարգի փոփոխված և վերջնական հաստատված տարբերակը։
Խորհրդակցության ավարտին քննարկվեց նաև մի շարք նորմատիվ իրավական ակտերում Տեսչական մարմնի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների ընդունման, մի շարք դեպքերով նախատեսվող նոր առաջարկները, որոնց փոփոխության արդյունքում էապես կբարելավվի վերահսկողական գործիքակազմը։
Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մասնակիցների հետ քննարկեց նաև թվայնացման ծառայությունների ներդրման գործիքակազմի արդյունավետության հարցը և դրա արդյունքում Տեսչական մարմնի աշխատանքի էլ ավելի բարելավմանն ուղղված հեռանկարները։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ՝ վերահսկողական աշխատանքների արդյունավետ և հետագա պատշաճ կազմակերպման նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10