ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, առաջնահերթություն ունենալով հանրային անվտանգության մշակույթի ձևավորումն ու կանխարգելիչ գործառույթների իրականացման ռազմավարությունը և առաջնորդվելով Տեսչական մարմնի 2026 թվականի տարեկան գործունեության ծրագրով նախատեսված կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների ծրագրով, 2026 թ. ապրիլի 20-ին Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետները՝ բաժնի պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ, աշխատանքային այց են կատարել Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց։
Այցի ընթացքում իրականացվել են համալիր կանխարգելիչ և իրազեկման աշխատանքներ հրդեհային անվտանգության բնագավառում՝ հատուկ շեշտադրում կատարելով կրթական հաստատության սաների անվտանգության ապահովմանը։ Այցելության հիմնական նպատակն էր հրդեհային անվտանգության բնագավառում իրազեկվածության մակարդակի բարձրացումը և հնարավոր ռիսկերի նվազեցումը։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված իրազեկման աշխատանքները միտված են անձնակազմի և սաների շրջանում ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցմանը, այլև հենց տեղում՝ գործնական կիրառությամբ, անվտանգության կանոնների պահպանման և հակահրդեհային միջոցների կիրառման հմտությունների ցուցադրմանը։
Նախատեսվում է իրազեկման միջոցառումների լայնածավալ աշխարհագրական ընդգրկում Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում։ Գանձաքարի դպրոցում կատարված աշխատանքը հանդիսանում է այս գործընթացի մեկնարկը։
Հավելենք, որ 2026 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելով կրթական միջավայրում անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10