2026 թվականի հունիսի 11-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարում էր Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
Նիստին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ղեկավարի օգնականները, ինչպես նաև կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները։
Մինչ օրակարգային բուն հարցերին անցնելը, Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը շնորհավորեց Տեսչական մարմնի ողջ անձնակազմին՝ կառույցի կազմավորման 8 ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար։
Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ներառված էր Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակին առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր՝ նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և ընթացիկ վերահսկողական գործառույթների վերաբերյալ։
Առաջնահերթ կարգով ամփոփվեցին ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների շրջանակներում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց 2026 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում ընդգրկված տարեկան ստուգումների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվեցին ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրերի ժամկետների նկատմամբ իրականացված վերահսկողության վիճակագրական տվյալները։
Քննարկվեց հանրապետության ողջ տարածքում պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ իրականացվող մշտական վերահսկողությունը և մշտադիտարկումը։ Շեշտվեց, որ կապալառու կազմակերպությունների կողմից քաղաքաշինական նորմերի պահպանումը պետք է լինի ամենօրյա վերահսկողության տիրույթում՝ թերությունները վաղ փուլում հայտնաբերելու և բացառելու նպատակով։
Զեկուցվեց խոշոր արտադրական, հասարակական նշանակության օբյեկտների, ինչպես նաև գազա և բենզալցակայանների նկատմամբ իրականացված և ընթացիկ ստուգումների արդյունքները։
Առանձին քննարկման առարկա դարձավ քաղաքացիներից և տնտեսավարող սուբյեկտներից ստացված դիմում-բողոքների, ինչպես նաև թեժ գծով ստացված ահազանգերի վիճակագրությունը։ Ներկայացվեց ներքին գործավարության կարգի վերջնականապես հաստատված տարբերակը, որը կանոնակարգելու է կառուցվածքային ստորաբաժանումների միջև փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային գործընթացը։
Տեսչական մարմնի գործիքակազմի արդիականացման նպատակով քննարկվեցին մի շարք նորմատիվ իրավական ակտերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնց ընդունումը հնարավորություն կտա էապես ընդլայնել և խստացնել վերահսկողության մեթոդաբանությունը՝ կանխարգելիչ գործառույթներն առավել արդյունավետ դարձնելով։
Որպես աշխատանքների արդյունավետության բարձրացման առանցքային ուղղություն՝ ՏՄ ղեկավարը քննարկեց նաև թվայնացման նոր գործիքների և էլեկտրոնային ծառայությունների ներդրման ընթացիկ փուլը, որը կնպաստի թափանցիկության ապահովմանը և ստուգումների պլանավորման ավտոմատացմանը։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ամփոփելով քննարկման արդյունքները՝ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10