Սույն թվականի հունիսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, քաղաքաշինական գործունեության ոլորտը համակարգող Սուրեն Մինասյանը։
Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները։
Ամփոփվել են 2026 թվականի անցած 5 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, և քննարկվել են գործառնական հետևյալ հիմնական ուղղությունները.
Քննարկման արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանի կողմից տրվել են մի շարք կոնկրետ հանձնարարականներ՝ ուղղված վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը, խստացմանն ու սահմանված ժամկետների խիստ պահպանմանը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10