Հարգելի՛ քաղաքացիներ,
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Արգելվում է.
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
- կատարել չոր խոտի խոզանի այրում(բացի վերահսկելի այրումից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
- շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
- օգտվել բաց կրակից ՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
- որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր
- թողնել(թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լատեր( բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:
- բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հանդիսանալ հրկիզող լինզաներ,
- hրդեհների կանխարգելման համար արգելվում է՝ վառել խարույկներ, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով: