Ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շրջանավարտների անվտանգության նկատառումներից ելնելով դիմում է Հայաստանում գործող բոլոր կրթական հաստատությունների տնօրերններին, որպեսզի այս օրերին ցուցաբերեն առավել զգոնություն և ուշադրություն:
Մասնավորապես․
Հանրապետության դպրոցների ավարտական դասարանների, ծնողների և ուսուցչական կոլեկտիվների նախաձեռնությամբ տարբեր ուղղություններով կազմակերպվող էքսկուրսիաների և խնջույքների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքի սահմաններից դուրս ավտոբուսներով, միկրոավտոբուսներով շրջագայությունների կազմակերպման դեպքում առաջնորդվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի' փոխադրումների անվտանգությունը ներկայացվող պահանջներով:
Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար հորդորում ենք օգտվել մասնագիտացված և համապատասխան թույլտվություն ունեցող ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ծառայությունից: