Օգոստոսի 18-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկակակն և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սկսել է վերահսկողություն իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ։
ՀՀ Սյունիքի մարզի տարածքում օգոստոսի 18-19-ին իրականացվել է վերահսկողական աշխատանքներ թվով 45 տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում հայտանբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող թվով 17 տրանսպորտային միջոց։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3 հոդվածի վերջիններիս նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Տեղեկացնում ենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա և շարունակական բնույթ և իրականացվելու են ՀՀ ամբողջ տարածքում։
Բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին և ֆիզիկակակն անձանց կոչ ենք անում խստորեն պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137747&fbclid=IwAR3ky-JIcLcYqWWLZ-fuMPYDGwgpW-sBgJTA7afxew-1y6WdtHeTkDKXvjU