ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ սպասվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի վերաբերյալ
10 օգոստոսի 2021
Հարգելի՛ քաղաքացիներ,
Հանրապետությունում, հատկապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ:
Տևական ժամանակ ՀՀ-ին սահմանակից պետությունների տարածքներում մոլեգնում են հրդեհները։ Դրանց ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով ուժեղացված ծառայություն է իրականացվում սահմանամերձ գոտիներում։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգուշավոր լինել և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։
Արգելվում է՝
նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,
այրել չոր խոտի խոզանը-(բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,
բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։
Հրդեհների կանխարգելման համար արգելվում է՝
Վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ' ծածկել հողով
ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ