ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է՝
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնների պահպանման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի թիվ 17 և 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 24 հրամաններում, համաձայն որոնց՝
- Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ' ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
- Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված աշխատողը ներկայացնում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատ:
- Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև կոնկրետ պատվաստանյութի համար սահմանված ժամանակամիջոցում ամբողջական պատվաստում չունեցող աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
- Կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալից ավել ժամանակամիջոցի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բժշկական հակացուցում չունեցող աշխատողը ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
Բացառություններ.
Նշված պահանջները չեն վերաբերում ՝
- ամբողջական պատվաստված,
- մեկ դեղաչափ պատվաստված,
- փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
- հղիներին։
Հիշեցում․
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Հավելենք, որ նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2021թ․թվականի հոկտեմբերի 1-ից։
Հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=155352&fbclid=IwAR0zetWmQGSd_oiQEUnGiovYefqTHOzcaPV5u4nDaCAkipImNpk6M-SivI4