Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 2021 թ․ 1-ին կիսամյակում իրականացվել է 56 ստուգում և 36 վերստուգում։
56 ստուգումից 9-ը՝ կատարվել է Երևանում, 6-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Սյունիքում, 5-ը՝ Արմավիրում, 6-ը՝ Շիրակում, 4-ական Լոռիում և Կոտայքում, 1-ը Տավուշում, 3-ը Վայոց ձորում և 5-ը Արարատում։
36 վերստուգումից 6-ը՝ կատարվել է Կոտայքում, 3-ը՝ Արագածոտնում, 2-ը՝ Տավուշում, 2-ը՝ Արարատում, 6-ը՝ Արմավիրում, 10-ը՝ Շիրակում, 5-Սյունիքում և 2-ը Լոռիում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 715 խախտում, որից 43-ը՝ կատարվել է Երևանում, 98-ը՝ Գեղարքունիքում, 62-ը՝ Արագածոտնում, 198-ը՝ Սյունիքում, 64-ը՝ Արմավիրում, 25-ը՝ Շիրակում, 67-ը Լոռիում և 25-ը Կոտայքում, 24-ը Տավուշում, 55-ը Վայոց ձորում և 54-ը Արարատում։
48 տնտեսավարող սուբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված ստուգումների արդյունքում գրանցվել է 239 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 33․4%-ը։
Հիմնական խախտումները վերաբերում են․
45 գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում ստուգումների արդյունքում բացահայտվել է 352 խախտում։
Հիմնական խախտումներն են.
Թվով 11 ստուգման դեպքում՝ 110կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի' ենթակայանի և բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 91 խախտում։
Ստուգումների և վերստուգումների արդյունքում կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 71 կարգադրագիր։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 2021 թվականի 1-ին կիսամյակում 36 տնտեսավարող սուբյեկտների օբյեկտներում արված վերստուգումներից պարզվել է, որ արձանագրված 299 խախտումից վերացվել է 193-ը։
ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է 665 տեխնիկական ստուգում, որից 353 էլեկտրաէներգետիկական և 312 գազամատակարարման համակարգերում:Նշված ժամանակահատվածում ստուգված տնտեսավարող սուբյեկտներից մեկին տրվել է թերությունների բացակայության մասին տեղեկանք, իսկ վերստուգումների արդյունքում՝ 20 տեղեկանք, որից 8-ը՝ Շիրակի մարզում, 4-ը՝ Կոտայքի, 3-ը Սյունիքում, 2-ը Արագածոտնի և մեկական՝ Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում։
Արդյունքում տրվել է 547 գործարկման եզրակացություն, իսկ թվով 118 տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։
Տեսչական մարմնի կողմից իրականացվել է 1 համակարգային պատահարի մասնագիտական քննություն:2021 թվականի 1-ին կիսամյակում էներգատեղակայանքներում տեղի ունեցած մահվան ելքով 12 պատահարների վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական քննություն, ընդ որում՝ 5-ը Երևանում, 3-ը Կոտայքի, 2-ը Շիրակի մարզերում, 1-ական Արարատի և Արմավիրի մարզերում: