2021 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում տարեկան ծրագրով 203 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 222 արտադրական նշանակության օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 162-ը (169 օբյեկտ), ևս 2 ստուգում իրականացվել է հանրությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 45 օբյեկտ չի ստուգվել չգործելու, ժամանակավոր չգործելու և սնանկության պատճառով։ Իրականացվել է 130 վերստուգում:
Ըստ մարզերի 2021թ․ հաշվետու ժամանակահատվածում կատարած ստուգումներն ու վերստուգումները ունեն հետևյալ պատկերը․ Երևան՝ 40 ստուգում և 13 վերստուգում, Արագածոտնի մարզ՝ 10 ստուգում և 7 վերստուգում, Արարատի մարզ՝ 23 ստուգում և 6 վերստուգում, Արմավիրի մարզ ՝ 18 ստուգում և 21 վերստուգում, Լոռու մարզ՝ 12 ստուգում և 12 վերստուգում, Կոտայքի մարզ՝ 24 ստուգում և 28 վերստուգում, Շիրակի մարզ՝ 6 ստուգում և 11 վերստուգում, Վայոց ձորի մարզ՝ 6 ստուգում և 2 վերստուգում, Տավուշի մարզ՝ 12-ական ստուգում և 11 վերստուգում, Սյունիքի մարզում՝ 8 ստուգում և 13 վերստուգում և Գեղարքունիքի մարզում՝ 12 ստուգում և 6 վերստուգում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 847 խախտում, որից Երևանում ՝ արձանագրվել է 383, իսկ մարզերն ունեն հետևյալ գրաֆիկական պատկերը․
Ընդհանուր նշանակության պահեստների և բազաների տնտեսավարող սուբյեկտների 15 օբյեկտներում բացահայտվել է 138 խախտում։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է մինչև 200 մ2 մակերեսով առևտրի և հասարակական սննդի 6 օբյեկտ, որոնցից մեկը՝ դիմում-բողոքով:Ստուգումների արդյունքում բացահայտվել է 5 խախտում։
200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 51 օբյեկտներում բացահայտվել է 212 խախտում։
Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 2 օբյեկտներում բացահայտվել է 4 խախտում։
Բենզալցակայանների 16 օբյեկտներում բացահայտվել է 31 խախտում։
Բնակելի շենքերի, հյուրանոցների և հանրակացարանների 1 օբյեկտում բացահայտվել է 4 խախտում։
Ստուգվել է գազալցավորման կայանների 42 օբյեկտ։
Կառավարման հիմնարկների համար տնտեսավարող սուբյեկտների 9 օբյեկտներում բացահայտվել է 34 խախտում
Առաջին կիսամյակում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 135 կարգադրագիր, 36 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։
Վերստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է 62 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։
Տեսչական մարմնի կողմից հաշվառվել է ՀՀ-ում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 2898 հրդեհի դեպք։ Տեղի ունեցած հրդեհներից զոհվել է 8, իսկ վնասվածքներ է ստացել 44 մարդ։
Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել և տրամադրվել է 316 եզրակացություն նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ:
ՏՄ աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 360 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 150-ը Երևանում և մասնակցել են հրդեհի ազդանշանի ինքնաշխատ 10 համակարգի փորձարկման աշխատանքներին։