Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների 3 խախտման դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Նշենք, որ հունվարի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՏՄ-ի կողմից դիտարկվել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ավելի քան 149 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել են COVID-19 հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 10 դեպք։ Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են վարչական արձանագրություններ։
Նշենք նաև, որ վերահսկողական աշխատանքներըշարունակվելու է։