Տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման մարմնի՝ 2022թ․ առաջին նիստը։
Նիստը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ «ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկում և հաստատում», «ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության ներկայացում և քննարկում», «ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2021 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատում և հաստատում»։
Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում 2021 թվականին կատարված միջոցառումները, իրականացված ստուգումները, դիմում-բողոքների վերլուծությունը, ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների, ինչպես նաև դատական գործերի վիճակագրությունը։
Օրակարգային բոլոր հարցերի շուրջ ծավալվեց քննարկում, խորհրդի անդամների կողմից արվեցին առաջարկություններ։
Հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները ՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, և այն, ինչպես նաև օրակարգով քննարկման դրված մյուս հարցերը եռօրյա ժամկետում դրվեցին էլեկտրոնային քվեարկության և հաստատվեցին ՏՄ Կառավարման խորհրդի կողմից։