ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի 𝐍Կ𝟖𝟎𝟏-Ա հրամանով Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը տեսչական ստուգում է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։
Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից բացահատվել, որ սեփականության իրավունքով քաղաքացի Վ. Ա․-ին պատկանող 𝟎.𝟎𝟑𝟎𝟒𝟏հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության՝ տրանսպորտի գործառնական նշանակության հողամասում, որն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությանը և մասամբ ընդհանուր օգտագործման (ճանապարհ) հողամասում առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, առանց սեփականության վկայականում որևէ նպատակային նշանակության շինության տեսքով գրանցման ինքնակամ կառուցվել և գործում է հասարակական նշանակության կառույց՝ գազալցակայան։
Մեկ այլ դեպքում Մոսեսգեղ (Մովսես գյուղ) համայնքի ղեկավարը 𝟐𝟎𝟏𝟐թ. հունիսի 𝟏𝟖-ի որոշմամբ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը տարեկան 𝟐𝟎 հազար ՀՀ դրամ վճարով 𝟐𝟓 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել է քաղաքացի Ս․ Մ․-ին, որից հետո 𝟐𝟎𝟏𝟐թ․ հուլիսի 𝟏𝟖-ին նշված հողամասը ենթավարձակալությամբ ամսական 𝟒𝟎 հազար ՀՀ դրամ վճարով տրամադրել է «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությանը։ Հողամասը մինչ օրս շարունակում է լինել գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս։
Համայնքի ղեկավարի կողմից հողային օրենսդրությունը շրջանցող որոշումներ են կայացվել նաև 𝟐𝟎𝟎𝟕, 𝟐𝟎𝟎𝟖, 𝟐𝟎𝟏𝟏, 𝟐𝟎𝟏𝟕 թվականներին։ Այսպես՝ 𝐡ամայնքի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟏𝟕թ մայիսի 𝟏𝟗-ի որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխվել է բնակավայրի հասարակական կառուցապատման, գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟏𝟕թ․ օգոստոսի 𝟏𝟒-ի որոշման մեջ նշվել է, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 𝟔𝟎-րդ հոդվածով սահմանափակումներում, այն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ա.Ա․-ին։ Համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ հողամասն ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 𝟔𝟎-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ։ Հետագայում նշված հողամասում կառուցված շինությունը (ավտոլվացման կետ) համայնքի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟐𝟏թ.հունվարի 𝟐𝟏-ի որոշմամբ որպես ինքնակամ շինություն օրինականացվել է։
Հողամասի առուվաճառքի 𝟏𝟏.𝟎𝟑.𝟐𝟎𝟎𝟖թ. պայմանագրով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Գ.Մ․-ին։ Համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ հողամասն, ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ՀՀ հողային օրենսգրքի 𝟔𝟎-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ մտնող հողամաս է։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟐𝟎թ. հունիսի 𝟐𝟓-ի որոշմամբ հողամասի գործառնական նշանակությունը փոխվել է բնակավայրի այլից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման, գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։
Համայնքի ղեկավարի 𝟏𝟔.𝟏𝟎.𝟐𝟎𝟎𝟕թ. որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է Վ. Գ-ին։ Կրկին համայնքի ղեկավարի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ հողամասն ըստ Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ՀՀ հողային օրենսգրքի 𝟔𝟎-րդ հոդվածով սահմանված սահմնափակումներով հողամաս է։ Հետագայում մի քանի առուվաճառքի արդյունքում գույքի սեփականատեր է դարձել քաղաքացի Վ. Ա-ն։
Բերդ համայնքի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟎𝟕թ. փետրվարի 𝟐-ի որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ կառուցապատման համար հողամասը ուղղակի վաճառքով օտարվել է Ա․Ա․-ին։ Տրամադրվել է տեղեկանք առ այն, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 𝟔𝟎-րդ հոդվածով սահմանափակումների մեջ՝ անտեսելով այն հանգամանքը, որ հողամասը քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 𝟔𝟎-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում։ Հետագայում համայնքի ղեկավարի 𝟐𝟎𝟏𝟏թ. նոյեմբերի 𝟑𝟎-ի որոշմամբ ինքնակամ շինությունն օրինական է ճանաչվել։
Հողամասի առուվաճառքի 𝟐𝟎𝟏𝟏թ. նոյեմբերի 𝟐𝟓-ի պայմանագրով մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարվել է Ա.Դ․ին։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟏𝟏թ. դեկտեմբերի 𝟏𝟗-ի որոշմամբ կատարվել է հասցեի փոփոխություն, մինչդեռ համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հողամասը հասարակական օգտագործման կանաչապատ գոտի և ՀՀ հողային օրենսգրքի 𝟔𝟎-րդ հոդվածով սահմանված սահմափակումների մեջ մտնող հողամաս է։
Վերոնշյալ բոլոր խախտումներն էական վնաս են պատճառել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի շահերին։ Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։