Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 𝟏𝟑𝟕𝟑 որոշում։ Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 𝟏𝟐𝟔 մլն 𝟏𝟑𝟎 հազար ՀՀ դրամի տուգանք։
Նշանակված տուգանքների բաշխվածությունն այսպիսին է․ տրանսպորտ՝ 𝟏𝟖 մլն 𝟗𝟒𝟎 հազար դրամ, քաղաքաշինություն՝ 𝟒𝟗 մլն 𝟖𝟏𝟎 հազար, Էներգետիկա և էներգասպառում՝ 𝟏 մլն 𝟗𝟎𝟎 հազար, հողօգտագործում՝ 𝟏𝟎 մլն 𝟐𝟎𝟎 հազար, հրդեհային և տեխնիկական անվտանգություն՝ 𝟒𝟓 մլն 𝟐𝟖𝟎 հազար դրամ։
Ըստ բնագավառների վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացված որոշումների պատկերն այսպիսին է․
Տրանսպորտային անվտանգության բնագավառ․
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 𝟔𝟑𝟔 արձանագրություն, որից 𝟓𝟎𝟑-ով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։
Տրանսպորտային անվտանգության բնագավառին վերաբերող 𝟒𝟔 վարչական ակտ բողոքարկվել է։ 𝟒𝟎-ով որոշում է կայացվել բողոքն առանց բավարարման և որոշումն անփոփոխ թողնելու, 𝟓-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ․
Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում կազմվել են 𝟐𝟕 ստուգման ակտ և 𝟏𝟑 արձանագրություն, որոնցով կայացվել է 𝟑𝟔 որոշում վարչական տույժ նշանակելու մասին և 𝟑 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին, 𝟏-ը քննության փուլում է։
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառից վարչական ակտերի դեմ բողոքներ չեն ներկայացվել։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ․
Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 𝟑𝟕𝟔 որոշում, նշանակվել 𝟒𝟓 մլն 𝟐𝟖𝟎 հազար դրամի տուգանք։
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում նշված բնագավառից բողոքարկվել է 𝟏𝟒 վարչական ակտ, որից 𝟏𝟎-ով որոշում է կայացվել կայացված ակտերն անփոփոխ թողնելու մասին, իսկ 𝟑-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։
Քաղաքաշինության բնագավառ․
Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 𝟒𝟐𝟎 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 𝟒𝟗 մլն 𝟖𝟏𝟎 հազար ՀՀ դրամի տուգանք։
𝟐𝟎𝟐𝟏 թվականին քաղաքաշինության բնագավառում բողոքարկվել է 𝟐 վարչական ակտ, որոնցից 𝟏-ով կայացված որոշումն անփոփոխ է թողնվել, 𝟏-ն էլ ընթացքի մեջ է։
Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառ․
Ստուգումների արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 𝟑𝟖 որոշում։
Նշանակված տուգանքի գումարը կազմում է 𝟏𝟎 մլն 𝟐𝟎𝟎 հազար ՀՀ դրամ, որից՝ 𝟖 մլն-ը՝ տարեկան ծրագրով իրականացված ստուգումների, իսկ 𝟐 մլն 𝟐𝟎𝟎 հազարը՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների արդյունքներով։
𝟐𝟎𝟐𝟏 թվականին արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացել է 𝟗 հաղորդում։