ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում իրականացրել է 𝟐𝟕 ստուգում, որից 𝟏𝟎-ը՝ տարեկան ծրագրով, 𝟏𝟕-ը՝ ըստ անհրաժեշտության։ Տարեկան ծրագրով իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է 𝟔𝟑𝟕 խախտում, որից 𝟖𝟒-ը՝ Արարատի, 𝟓𝟒-ը՝ Արմավիրի, 𝟖𝟗-ը՝ Արագածոտնի, 𝟓𝟖-ը՝ Կոտայքի, 𝟔𝟕-ը՝ Վայոց Ձորի, 𝟕𝟕-ը՝ Սյունիքի, 𝟐𝟔-ը՝ Շիրակի, 𝟔𝟎-ը՝ Լոռու, 𝟕𝟓-ը՝ Գեղարքունիքի և 𝟒𝟕-ը՝ Տավուշի մարզերում։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացված ըստ անհրաժեշտության 𝟏𝟕 ստուգումից 𝟒-ը կատարվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 𝟏𝟑-ը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև հանրությունից ստացված բողոքների հիման վրա։
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում իրականացված պլանային և ըստ անհրաժեշտության ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟖𝟓𝟏 խախտում, հիմնականում արձանագրվել են նպատակային նշանակության, գործառնական նշանակության և օտարման կարգի խախտումներ։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ որոշ համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես՝ չի վարվում հերթապահ կադաստրային քարտեզ: Սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզի, այնուհետև՝ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։
Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 𝟑𝟔 հաղորդում։