ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏թ․իրականացված ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն
28 փետրվարի 2022
Տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟏 թվականի գործունեության տարեկան ծրագրով Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում ստուգվել է 𝟏𝟏𝟎 օբյեկտ։ 𝟏𝟖-ը չի ստուգվել՝ չգործելու պատճառով։Ստուգումների արդյունքում Երևանում և մարզերում արձանագրվել է 𝟏𝟓𝟕𝟗 խախտում։ Ամենից շատ՝ 𝟐𝟏 ստուգում արվել է Սյունիքի, ամենից քիչ՝ 𝟑՝ Տավուշի մարզում։ Տարվա ընթացքում իրականացվել է 𝟓𝟐 վերստուգում։ Ստուգումների արդյունքում կազմվել է 𝟐𝟔 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 𝟏𝟑𝟒 կարգադրագիր։ Տեխնիկական ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների 𝟏𝟎𝟐 օբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում բացահայտվել է 𝟓𝟔𝟐 խախտում, ինչը բացահայտված բոլոր 𝟏𝟓𝟕𝟗 խախտումների 𝟑𝟓․𝟔%-ն է։ Հիմնական խախտումները վերաբերում են՝
գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 𝟓𝟗 դեպք,
գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաև եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 𝟓𝟓 դեպք,
գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 𝟒𝟗 դեպք,
գազավտանգավոր աշխատանքների կարգագրմանը՝ 𝟑𝟐 դեպք,
գազատարի ամրության և կիպության փորձարկման աշխատանքներին, որոնք գրանցվում են շինարարական տեղեկաթերթիկում և հաստատվում՝ 𝟑𝟐 դեպք։ Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 𝟗𝟕 էներգատեղակայանքներում բացահայտվել է 𝟖𝟐𝟏 խախտում։ Հիմնական խախտումներն են․ • գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգների բացակայություն՝ 𝟓𝟗 դեպք, • գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգների բացակայություն՝ 𝟒𝟖 դեպք, • գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգների բացակայություն՝ 𝟓𝟗 դեպք, • գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկման չկատարում՝ 𝟔𝟗 դեպք, • գազատարի տեխնիկական շահագործման՝ պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման չկատարում՝ 𝟕𝟏 դեպք։ Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 𝟏 սուբյեկտում վերացվել են բոլոր 𝟓 խախտումները։ 𝟏𝟏𝟎 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում' էլեկտրահաղորդման օդային գծերի 𝟒 տեխնիկական ստուգումների ընթացքում բացահայտվել է 𝟔𝟓 խախտում։ Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 𝟏 սուբյեկտում 𝟔 խախտումից վերացվել է 𝟓-ը։ 𝟏𝟏𝟎կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի' ենթակայանի և բաշխիչ սարքվածքի 𝟏𝟑 տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 𝟏𝟐𝟗 խախտում։ 𝟐𝟎𝟐𝟏թ․ ընթացքում հիմնական խախտումները հետևյալն են. • ԲՍ (բաշխիչ սարքվածք) տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալները բացակայում են՝ 𝟗 դեպք, • հողակցող սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, ոչ պակաս, քան 𝟔 տարին մեկ, չեն կատարվում հպման լարումների չափումներ՝ 𝟔 դեպք, • կարգագրով աշխատելիս չի ձևակերպվում նպատակային հրահանգավորումը, առաջնային թույլտվության նպատակային հրահանգավորման գրանցման մատյանում՝ 𝟔 դեպք։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքում տեղակայված 𝟔 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ (տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա), նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 𝟏𝟔𝟕𝟖 տեխնիկական ստուգում, որից 𝟗𝟏𝟐-ը՝ էլեկտրաէներգետիկական և 𝟕𝟔𝟔-ը՝ գազամատակարարման համակարգերում: Ստուգումների արդյունքում տրվել են 𝟏𝟑𝟑𝟐 գործարկման եզրակացություն,որից 𝟑𝟒𝟔-ը նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության հիմքերով մերժվել են։ Գործարկումների և մերժումների 𝟐𝟎𝟏𝟗 և 𝟐𝟎𝟐𝟎 թվականների պատկերը հետևյալն է․ 𝟐𝟎𝟏𝟗թ․՝ 𝟏𝟏𝟎𝟐 գործարկում և 𝟏𝟓𝟕 մերժում, 𝟐𝟎𝟐𝟎թ․՝ 𝟏𝟎𝟒𝟔 գործարկում և 𝟐𝟏𝟏 մերժում։ 𝟐𝟎𝟐𝟏 թվականին էներգատեղակայանքներում գրանցվել 𝟐𝟏 մահվան ելքով պատահար, 𝟐𝟎𝟐𝟎 թվականին՝ 𝟏𝟒 դեպք, իսկ 𝟐𝟎𝟏𝟗 թվականին՝ 𝟐𝟎։ Տարվա ընթացքում 𝟏𝟑 պատահարների վերաբերյալ մասնագիտական քննություններ են կազմակերպվել և իրականացվել։ Տեսչական մարմնի աշխատակիցները 𝟐𝟎𝟐𝟎 և 𝟐𝟎𝟐𝟏 թվականներին մասնակցել են 𝟏-ական համակարգային պատահարի մասնագիտական քննության: