ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի անվտանգության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում իրականացրել է տարեկան գործունեության ծրագրով նախատեսված 𝟑𝟒 ստուգում։
Ստուգումների ընթացքում արձանագրվել է 𝟕𝟕 խախտում, որոնցից առավել կրկնվողներն են.
• երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի պահպանման պահանջի
խախտումներ – 𝟏𝟎 տնտեսավարող սուբյեկտի մոտ,
• փոխադրումներ իրկանացնողի այլ տեսակի վառելիքով շահագործվող տրանսպորտային միջոցը շհագործվում է առանց ճնշափորձարկման վկայագրի– 𝟖 տնտեսավարող սուբյեկտի մոտ,
• երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի հետ համապատասխան պայմանագրի բացակայություն – 𝟕 տնտեսավարող սուբյեկտի մոտ։
Ստուգումների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 𝟏𝟗 կարգադրագիր։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում իրականացվել է 𝟏𝟕𝟏 դիտարկում:
Համագործակցելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ, դիտարկումներ են իրականացնում հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ։ Արդյունքում՝ 𝟐𝟎𝟐𝟏թ․ ընթացքում իրականացվել է 𝟗𝟗𝟗𝟖 մշտադիտարկում և կազմվել 𝟏𝟐𝟐𝟗 արձանագրություն։
Հաշվետու ժամանակահատվածում 𝟐𝟐 կազմակերպություններում իրականացվել են վերստուգումներ: Վերստուգումների արդյունքում պարզվել է, որ ստուգումների ընթացքում հայտնաբերված 𝟕𝟕 խախտումներից կազմակերպությունների կողմից վերացվել են 𝟒𝟓-ը։
Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 𝟑𝟕𝟗𝟔 վերահսկողական միջոցառում։
𝟐𝟎𝟐𝟏թ․ ընթացքում տարածքային բաժինների մասնագետների կողմից գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված ընդհանուր թվով 𝟓𝟗𝟗 գովազդային վահանակներ։