♦️ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ 𝟐𝟎𝟐𝟐 թ․ փետրվարի 𝟏𝟖-ից ուժի մեջ են մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։
♦️Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:
♦️ Օրենսդրական պահանջի համաձայն՝ գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է դիմեն լիցենզավորված կազմակերպություններին՝ իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար:
♦️Օրենքում արված մեկ այլ փոփոխությամբ՝ գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետը փետրվարի 𝟏𝟓-ից երկարաձգվել է մինչև ս․ թ․օգոստոսի 𝟏-ը, որը հնարավորություն կտա ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողներին՝ մեքենաները ճնշափորձարկման ենթարկել մինչև նշված ժամանակահատվածը։
♦️ Այսինքն՝ նշված ժամկետից հետո միայն ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, կիրականացնի օրենքի պահանջներից բխող վերահսկողական գործառույթներ և կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ։