ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում իրականացրել է 𝟓𝟎𝟒 ստուգում, որից 𝟒𝟑𝟗-ը՝ տարեկան ծրագրով, 𝟔𝟓-ը՝ ոչ պլանային։
Իրականացված 𝟓𝟎𝟒 ստուգումից 𝟏𝟕𝟔-ն արվել է Երևանում, 𝟕𝟏-ը՝ Կոտայքի, 𝟑𝟖-ը՝ Սյունիքի, 𝟑𝟓-ական՝ Արագածոտնի, Լոռու, Արարատի և Շիրակի, 𝟑𝟐-ը՝ Արմավիրի, 𝟐𝟏-ը՝ Տավուշի, 𝟏𝟗-ը՝ Գեղարքունիքի, 𝟕-ը՝ Վայոց Ձորի մարզերում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟏𝟔𝟒𝟓 խախտում։ Ամենից շատ՝ 𝟔𝟏𝟕 խախտում հայտնաբերվել է Երևանում, ամենից քիչ՝ 𝟏𝟎-ը՝ Արագածոտնի մարզում։ Մնացած մարզերում պատկերն այսպիսին է․Արարատի մարզ՝ 𝟐𝟒, Արմավիր՝ 𝟑𝟐, Գեղարքունիք՝ 𝟔𝟗, Լոռի՝ 𝟐𝟕𝟖, Կոտայք՝ 𝟓𝟎, Շիրակ՝ 𝟏𝟐𝟖, Սյունիք՝ 𝟕𝟕,Վայոց ձոր՝ 𝟑𝟖, Տավուշ՝ 𝟏𝟔𝟏 խախտում։
Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 𝟔𝟏𝟗 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են՝
- շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 𝟏𝟓𝟒 դեպք,
- բետոնի փորձարկման ակտի բացակայություն՝ 𝟕𝟓 դեպք,
- շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումներ՝ 𝟕𝟖 դեպք։
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟒𝟎𝟐 խախտում։
Առավել կրկնվող խախտումները վերաբերում են՝
- շինարարության վարման մատյանում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողի համապատասխան նշումների բացակայությանը՝ 𝟏𝟑𝟎 դեպք,
- շինարարության որակի տեխնիկական հսկողի կողմից ծածկված աշխատանքների ակտերը չստորագրելուն՝ 𝟕𝟕 դեպք,
- տեխնիկական հսկողություն իրականացնողի կողմից շինարարության վարման մատյանը չլրացնելուն՝ 𝟕𝟗 դեպք։
Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟐𝟎𝟑 խախտում։ Առավել կրկնվող խախտումներն են՝
- շինարարության վարման մատյանում բացակայում են հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները՝ 𝟗𝟓 դեպք,
- հեղինակային հսկողություն իրականացնողի կողմից չի լրացվել շինարարության վարման մատյանը՝ 𝟓𝟖 դեպք,
- բացակայում են հեղինակային հսկողի կողմից լրացված և ստորագրված ծածկված աշխատանքների ակտերը՝ 𝟓𝟎 դեպք,
Կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 𝟏𝟗𝟑 խախտում:
Խախտումներից 𝟑𝟗-ական դեպքերում՝ տեղեկանքում նշված չեն եղել շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը, ինչպես նաև կառուցապատողի կողմից չի ապահովվել շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով։
Համայնքի ղեկավարի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟐𝟏𝟓 խախտում:
Ճարտարապետաշինարարական նախագիծ մշակող կազմակերպության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟔 խախտում։
Փորձաքննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟕 խախտում։
Խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 𝟐𝟒𝟒 տեղեկանք, կազմվել և տրամադրվել է 𝟏𝟗𝟓 պարտադիր կատարման ցուցում։
𝟐𝟎𝟐𝟏թ․ ընթացքում կատարվել է 𝟐𝟓𝟔𝟎 վերահսկողական միջոցառում, որից 𝟕𝟒𝟕-ը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ընթացիկ տարում ուսումնասիրվել է ՀՀ ողջ տարածքում գործող 𝟏𝟏𝟕𝟎 օբյեկտ՝ թեքահարթակների առկայության և դրանց՝ գործող նորմերի պահանջներին համապատասխանության համատեքստում։
Ըստ այդմ՝ պարզվել է, որ դրանց միայն 𝟏𝟎%-ը՝ 𝟏𝟏𝟕 օբյեկտ ունի նորմերին համապատասխան թեքահարթակներ։ Ըստ մարզերի ուսումնասիրված օբյեկտներն ունեն հետևյալ բաշխվածությունը․Արարատ՝ 𝟐𝟏𝟔, Արմավիր՝ 𝟏𝟎𝟕, Գեղարքունիք՝ 𝟐𝟓𝟓, Լոռի՝ 𝟏𝟐𝟖, Կոտայք՝ 𝟑𝟖, Շիրակ՝ 𝟏𝟗𝟓, Սյունիք՝ 𝟕𝟒,Վայոց ձոր՝ 𝟑, Արարատ՝ 𝟐𝟏𝟔, Տավուշ՝ 𝟏𝟐𝟕 թեքահարթակ։
Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 𝟏𝟕𝟒𝟖 դրական և 𝟏𝟎𝟐𝟔 բացասական եզրակացություն։
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողության արդյունքում ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերել է ինքնակամ 𝟒𝟖𝟏 կառույց։ Երևանում հայտնաբերվել է ինքնակամ 𝟖𝟏 կառույց։
Ամենից շատ՝ 𝟗𝟒 ինքնակամ շինություն հայտնաբերվել է Արագածոտնի մարզում, ամենից քիչ՝ 𝟒-ական շինություն՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Մյուս մարզերում պատկերն այսպիսին է․ Շիրակի մարզ' 𝟐𝟗, Լոռի՝ 𝟔𝟕, Կոտայք՝ 𝟒𝟕, Տավուշ՝ 𝟐𝟖, Արարատ՝ 𝟓𝟎, Վայոց ձոր՝ 𝟑𝟖 և Արմավիրի մարզ՝ 𝟑𝟗։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ։ Համայնքների ղեկավարներին ներկայացվել են առաջարկություններ՝ իրենց իրավասության սահմաններում ինքնակամ շինարարությունը դադարեցնելու և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ։