| հ/հ | Չափորոշիչը | Ցուցանիշները | 
| 1. | Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն եզրաչափերը |   | 
| 1.1. | Առավելագույն երկարությունը՝ |   | 
| 1.1.1. | Ավտոբուսից բացի այլ մեխանիկական տրանսպորտային միջոց | 12,00 մ | 
| 1.1.2. | Կցորդ | 12,00 մ | 
| 1.1.3. | Քարշակ կցորդով կամ կիսակցորդով | 16.50 մ | 
| 1.1.4. | Ավտոգնացք | 18,75 մ | 
| 1.1.5. | Երկսեկցիանի ավտոբուս | 18,75 մ | 
| 1.1.6. | Երկու սռնի ունեցող ավտոբուս | 13,50 մ | 
| 1.1.7. | Երեք և ավելի սռնի ունեցող ավտոբուս | 15,00 մ | 
| 1.1.8. | Ավտոբուս կցորդով | 18,75 մ | 
| 1.2. | Առավելագույն լայնությունը |   | 
| 1.2.1. | Բոլոր տրանսպորտային միջոցները | 2,55 մ | 
| 1.2.2. | Սառնարան-մեքենաների վերնակառուցվածքները | 2,60 մ | 
| 1.3. | Առավելագույն բարձրությունը (ցանկացած տրանսպորտային միջոցի) | 4,00 մ | 
| 1.4. | Թափքի հանովի վերնակառուցվածքները և բեռնման ստանդարտ միջոցները, ինչպես օրինակ' կոնտեյներները, որոնք համապատասխանում են 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.6-րդ, 1.7-րդ, 1.8-րդ և 4.4-րդ կետերով սահմանված եզրաչափերին |   | 
| 1.4.1. | Եթե ավտոբուսին կցվում է ցանկացած հանովի սարքավորում, ինչպես օրինակ' բեռնախցիկ-տուփերը, ապա դրա երկարությունը՝ սարքավորման հետ մեկտեղ, չպետք է գերազանցի 1.1-ին կետով սահմանված առավելագույն երկարությունը |   | 
| 1.5. | Շարժման մեջ գտնվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային միջոցների համակցություն պետք է կարողանա շրջադարձ կատարել 12,50 մ արտաքին և 5,30 ներքին շառավղով էլեպսում |   | 
| 1.5.1. | Ավտոբուսներին ներկայացվող լրացուցիչ պահանջները. Երբ տրանսպորտային միջոցը կանգնած է, ապա գետնի վրա պետք է գծանշվի ուղղահայաց հարթություն, որն անցնում է տրանսպորտային միջոցի կողային մասի շառավղով, որը նայում է շրջանագծից դուրս: Երկու սեկցիա ունեցող ավտոբուսների դեպքում երկու ֆիքսված հատվածները պետք է հավասարվեն հարթությանը: Երբ ավտոբուսն ուղիղ դիրքից շարժվում է 1.5-րդ կետում նշված էլիպսոիդային հետագծով, ապա դրա ոչ մի մասը չպետք է 0,60 մ-ից ավելի դուրս գա ուղղահայաց հարթության սահմաններից: |   | 
| 1.6. | Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի հետին մասի միջև առավելագույն հեռավորությունը | 12,00 մ | 
| 1.7. | Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչև տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը' հանած քարշակի հետին մասի և կցորդի առաջնային մասի միջև հեռավորությունը | 15,65 մ | 
| 1.8. | Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչեւ տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը | 16,40 մ | 
| 2. | Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը |   | 
| 2.1. | Տրանսպորտային միջոցի համակցության մաս կազմող կցորդ |   | 
| 2.1.1. | Երկու սռնի ունեցող կցորդ | 18 տոննա | 
| 2.1.2. | Երեք սռնի ունեցող կցորդ | 24 տոննա | 
| 2.2. | Տրանսպորտային միջոցների համակցություն |   | 
| 2.2.1. | Հինգ և ավելի սռնի ունեցող ավտոգնացքներ |   | 
| 2.2.1.1. | երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց՝ երեք և ավելի սռնի ունեցող կցորդով | 40 տոննա | 
| 2.2.1.2. | Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց' երկու և ավելի սռնի ունեցող կցորդով | 40 տոննա | 
| 2.2.2. | Հինգ և ավելի սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոցներ |   | 
| 2.2.2.1. | Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց' երեք և ավելի սռնի ունեցող կիսակցորդով | 40 տոննա | 
| 2.2.2.2. | Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց' երկու և ավելի սռնի ունեցող կիսակցորդով | 40 տոննա | 
| 2.2.2.3. | 40 ֆուտ ԻՍՕ կոնտեյներ տեղափոխող երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց' երկու կամ երեք սռնի ունեցող կիսակցորդով | 44 տոննա | 
| 2.2.3. | Չորս սռնի ունեցող ավտոգնացք, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կցորդ | 36 տոննա | 
| 2.2.4. | Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ |   | 
| 2.2.4.1. | Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,3 մետրից 1,8 մետր է (1,3 ≤ d ≤ 1,8) | 36 տոննա | 
| 2.2.4.2. | Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,8 մետրից ավել է (1,8 < d) | 36 տոննա | 
| 2.2.4.3. | Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,8 մետրից ավել է (1,8 < d), և պահպանված է մեխանիկական տրանսպորտային միջոցի (18 տոննա) և կիսակցորդի երկու սռնու թույլատրելի առավելագույն զանգվածը (20 տոննա) (ԱՏՄ), և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց | 38 տոննա | 
| 2.3. | Մեխանիկական տրանսպորտային միջոցներ |   | 
| 2.3.1. | Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց | 18 տոննա | 
| 2.3.2. | Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ |   | 
| 2.3.2.1. | Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց | 25 տոննա | 
| 2.3.2.2. | Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան | 26 տոննա | 
| 2.3.3. | Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց' երկու ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան | 32 տոննա | 
| 2.3.4. | Հինգ և ավելի սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց' երկու կամ երեք ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան | 38 տոննա | 
| 2.4. | Երեք սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց | 28 տոննա | 
| 3. | Տրանսպորտային միջոցների սռնու թույլատրելի առավելագույն սահմանված բեռնվածությունը |   | 
| 3.1. | Տրանսպորտային միջոցի չտանող սռնի |   | 
| 3.1.1. | Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | 10 տոննա | 
| 3.1.2. | Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | 8 տոննա | 
| 3.2. | Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ |   | 
| 3.2.1. | Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | 11,5 տոննա | 
| 3.2.2. | Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | 10 տոննա | 
| 3.2.3. | Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) | 8 տոննա | 
| 3.3. | Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ |   | 
| 3.3.1. | Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,0 մետրից պակաս է (d < 1,0) | 11,5 տոննա | 
| 3.3.2. | Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,0 մետրից մինչև 1,3 մետր է (1,0 ≤ d < 1,3) | 16 տոննա | 
| 3.3.3. | Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) | 18 տոննա | 
| 3.3.4. | Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան | 19 տոննա | 
| 3.4. | Երկու սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ |   | 
| 3.4.1. | Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,0 մետրից պակաս է (d < 1,0) | 11 տոննա | 
| 3.4.2. | Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,0 մետրից մինչև 1,3 մետր է (1,0 ≤ d < 1,3) | 16 տոննա | 
| 3.4.3. | Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) | 18 տոննա | 
| 3.4.4. | Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,8 մետր և ավել է(d ≤ 1,8) | 20 տոննա | 
| 3.5. | Երեք և ավելի սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ |   | 
| 3.5.1. | Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,3 մետր և պակաս է (d ≤ 1,3) | 21 տոննա | 
| 3.5.2. | Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)' 1,3 մետրից մինչև 1,4 մետր է(1,3 < d < 1,4) | 24 տոննա |