ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Արին-Բերդի փող․, 𝟏𝟗ա շենք հասցեում գտնվող «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
Ստուգման ժամանակ «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ ԱՎՕ)՝ տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները և ռեեստրում գրանցման վկայականները։
Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի մի քանի պահանջներ: Մասնավորապես՝ ԱՎՕ-ներ շահագործողները պետք է դրանք գրանցեն հաշվառման գրանցամատյանում՝ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն: Մինչդեռ՝ ընկերությունը առանց այդ պահանջների կատարման շահագործել է 𝟐 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կոմպրեսորային կայան և օդի բարձր ճնշման տակ աշխատող սարքավորում: Դա «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, հիմք ընդունելով վարչական վարույթում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 𝟐𝟓𝟏-րդ, 𝟐𝟖𝟐-րդ հոդվածի 𝟏-ին մասի 𝟏-ին կետով,«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟏-րդ հոդվածի 𝟑-րդ մասի հատկանիշներով «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ յուրաքանչյուրի օբյեկտի համար՝𝟏 միլիոն ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 𝟐 միլիոն ՀՀ դրամով։