ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը հանդիպեցին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի (𝐄𝐧𝐯𝐢𝐫𝐨𝐧𝐦𝐞𝐧𝐭𝐚𝐥 𝐏𝐞𝐫𝐟𝐨𝐫𝐦𝐚𝐧𝐜𝐞 𝐑𝐞𝐯𝐢𝐞𝐰) կազմման շրջանակում ԵՏՀ միջազգային փորձագետների առաքելության կազմի անդամ Անդրաշ Գուտիի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Քրիստինե Սահակյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության առկա աղբավայրերում 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքների, հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ մի շարք հարցեր։
Փորձագիտական առաքելության կազմին ՏՄ ներկայացուցիչների կողմից ներկայացվեց ՀՀ քաղաքաշինության նախարարի 𝟐𝟗 դեկտեմբերի 𝟐𝟎𝟎𝟗 թ․ 𝐍 𝟑𝟐𝟏-Ա հրամանի հավելվածով նախատեսված՝ «Աղբավայրերի նախագծում և շահագործում» ձեռնարկում սահմանված նորմերը, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։