𝟎𝟏․𝟎𝟕․𝟐𝟎𝟐𝟐 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 𝟓𝟎𝟏𝟓𝟕𝟓𝟐𝟏 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 𝟑𝟎․𝟏𝟐․𝟐𝟎𝟐𝟏 թվականի որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը, «𝐙𝐈𝐋 𝟏𝟑𝟎» մակնիշի 𝟑𝟔 𝐑𝐋 𝟒𝟔𝟗 հաշվառման համարանիշի և «𝐙𝐈𝐋 𝟏𝟑𝟎» մակնիշի 𝟑𝟓 𝐅𝐔 𝟏𝟒𝟏 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վրա տեղադրել է գազաբալոնային համակարգեր և 𝟐𝟎𝟐𝟎 թվականի հունվարի 𝟏𝟎-ից իրականացնում է սեղմված բնական գազի մանրածախ վաճառք՝ շահագործելով արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական լցավորման կայաներ, որոնք գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ։
Արդյունքում խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 𝟏𝟗-րդ հոդվածի 𝟏-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները։
Վերոգրյալի հիման վրա՝ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական թվով 𝟐 գազալցակայանները արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման չներկայացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟏-րդ հոդվածի 𝟑-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 𝟏,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ թվով 𝟐 արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟏-րդ հոդվածի 𝟓-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 𝟏,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով՝ ընդհանուր՝ 𝟒,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: