ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղում։
Տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող «Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանը սնող «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող («Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանին կից) «Մուսալեռ» մասնաճյուղին պատկանող 𝟏𝟎կվ լարման օդային գծին հավաքակցված է 𝟏𝟎կվ լարման բջիջ՝ առանց էներգետիկայի և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնից՝ ՔՏՀԱՏՄ-ից ստացված գործարկման եզրակացության։
Այսինքն՝ խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև Տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:
Վերոնշյալ իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ հիմնավորվել է վարչական վարույթում առկա նյութերով նշված իրավախախտման փաստը:
Ուստի, ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 𝟏𝟎𝟒-րդ, 𝟐𝟑𝟐𝟏-րդ հոդվածներով, 𝟐𝟖𝟏-րդ հոդվածով, 𝟐𝟖𝟐-րդ հոդվածի 𝟏-ին կետով՝ ««ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի գլխավոր ճարտարագետ Վ․ Թ․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 𝟏𝟎𝟒-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության։