ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ Տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն-քննարկում, որին մասնակցել են գրասենյակի և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, կանոնավոր ուղևորափոխադրումների և տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառների ուղղությամբ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են պլանային աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով նաև տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերին:
Խորհրդակցության արդյունքներով արձանագրվել է որ.
Խորհրդակցությանը քննարկվել են նաև գործավարության և աշխատանքների արդյունավետ կազմակերպման մի շարք ընթացիկ հարցեր։