ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟐 թվականի տարեկան ծրագրով 𝟏-ին եռամսյակում հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ տարածքում գործող առողջապահական օբյեկտներում՝ ըստ ՀՀ կառավարության 𝟐𝟎𝟏𝟗 թվականի օգոստոսի 𝟖-ի՝ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» 𝐍 𝟏𝟎𝟐𝟓-Ն որոշման 𝐍 𝟐𝟏 հավելվածով նախատեսված ստուգաթերթի։
Հետազոտություններն արվել են բուժսպասարկում իրականացնող 𝟑𝟑𝟖 առողջապահական օբյեկտներում։
Հրդեհատեխնիկական հետազոտություններից պարզվել է, որ առանց թերությունների է շահագործվում 𝟏𝟎 առողջապահական օբյեկտ։
Հետազոտությունների արդյունքում 𝟑𝟐𝟖 բուժհիմնարկներում արձանագրվել է 𝟐𝟎𝟏𝟗 խախտում։
Ամենից շատ՝ 𝟒𝟓𝟑 խախտում հայտնաբերվել է Երևանի 𝟑𝟕 բուժհաստատություններում։
Ամենից քիչ խախտում արձանագրվել է Վայոց ձորի մարզում՝ 𝟐𝟖 խախտում՝ 𝟕 բուժհաստատություններում։
ՀՀ մյուս մարզերում պատկերը հետևյալն է․
- Արագածոտնի մարզի 𝟐𝟑 հաստատություններում հայտնաբերվել է 𝟏𝟓𝟖 խախտում,
- Արարատի մարզի 𝟓𝟐 հաստատություններում՝ 𝟑𝟏𝟔 խախտում,
- Արմավիրի 𝟓𝟕 հաստատություններում՝ 𝟐𝟔𝟗,
- Գեղարքունիքի 𝟑𝟗 հաստատություններում՝ 𝟑𝟎𝟔,
- Լոռու 𝟐𝟓 բուժհիմնարկում՝ 𝟏𝟓𝟎,
- Կոտայքի 𝟒𝟏 հաստատությունում՝ 𝟏𝟎𝟔,
- Շիրակի 𝟏𝟗 բուժհաստատությունում՝ 𝟏𝟎𝟓,
- Սյունիքի 𝟏𝟓 հաստատությունում՝ 𝟑𝟔,
- Տավուշի 𝟐𝟑 բուժհաստատությունում՝ 𝟐𝟓 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են․
- Հիվանդանոցները, պոլիկլինիկաները, ամբուլատորիաները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 𝟐𝟖𝟏 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 𝟏𝟒%-ը։
- Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին․ 𝟐𝟓𝟓 խախտում (𝟏𝟑%),
- Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (𝟐𝟎𝟎մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 𝟏 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 𝟓𝟎 մ քառ․ տարողությամբ հակահրդեհային ջրավազան․ 𝟐𝟐𝟔 խախտում (𝟏𝟏%),
- Շինարարական հիմնատարրերը մշակված (տոգորված) չեն հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով և չեն գտնվում մշակման (տոգորման) ներգործության ժամկետների մեջ՝ 𝟏𝟗𝟓 խախտում (𝟏𝟎%),
- Օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 𝟏𝟖𝟎 խախտում․ (𝟗%),
- Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ․ 𝟏𝟒𝟓 խախտում (𝟕%),
- 𝟏𝟓 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս, բացի Ա և Բ կարգի սենքերից․ 𝟏𝟐𝟎 խախտում` (𝟔%)։