Մայիսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։
Օրակարգում ընդգրկված էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը շնորհակալություն հայտնեց Արտյուշ Գրիգորյանին՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնում քառամյա արդյունավետ աշխատանքի համար և ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՏՄ կազմավորման, կայացման և զարգացման գործում նշանակալի ներդրումն ունենալու համար պարգևատրեց պատվոգրով։
«Վստահ եմ, որ նույն եռանդով կշարունակեք Ձեր աշխատանքը նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Որպես գործընկեր կառույց՝ ակնկալում եմ Ձեր ակտիվ աջակցությունը»,- ասաց ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը։
Արտյուշ Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց Տեսչական մարմնի անձնակազմին՝ այս տարիների արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։ Նա նշեց, որ Տեսչական մարմնում աշխատանքն իր համար առանձնահատուկ փորձառություն էր, քանի որ ինքն աշխատել է պրոֆեսիոնալ անձնակազմի հետ։
Արտյուշ Գրգորյանը խոստացավ, որ առաջիկայում ՏՄ-ի և ԱԻՆ-ի՝ որպես լիազոր մարմնի հետ համագործակցությունն ավելի խորն ու արդյունավետ կլինի։
Այնուհետև խորհրդակցության մասնակիցներն անցան օրակարգային մյուս հարցերի ներկայացմանը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՀՀ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ փուլին, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացում կշռման շրջիկ կայանների ապահովմանը։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև կադրային հարցեր։