Մայիսի 20-ին «Էլելեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ում տեղի ունեցավ ՏԿԵՆ նախարարի N737 հրամանով էլեկտրաէներգետիկայի ոլորտին առնչվող նոր իրավական ակտերի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի խորհրդակցությունը։
Մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետի տեղակալ Ա․ Դանիելյանը, վարչության մասնագետներ, ինչպես նաև էներգետիկայի ոլորտը ներկայացնող ընկերությունների («Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների, Միջազգային էներգետիկ կորպորացիայի, «Արմփաուեր», «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ») ղեկավար կազմի ներկայացուցիչներ ու մասնագետներ։
Խորհրդակցությանը քննարկվեց էներգետիկ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդաբանությունը։ Աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշվեց ստեղծել աշխատանքային ենթախմբեր։ Վերջիններս կմշակեն ըստ ոլորտների՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, էլեկտրահաղորդաբաշխման ցանցերի անվտանգությանը և շահագործմանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր։
Աշխատանքային խմբի քննարկումները կլինեն շարունակական։