𝟐𝟎𝟐𝟐 թվականի 𝟏-ին եռամսյակում վերահսկողական գործառույթների շրջանակներում քաղաքաշինության, տրանսպորտային անվտանգության, Էներգետիկայի և էներգասպառման, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառների վերաբերյալ կազմվել է 𝟐𝟖𝟕 վարչական արձանագրություն, կայացվել 𝟒𝟑𝟖 որոշում։
Ըստ բնագավառների վարչական արձանագրությունների և ընդունված որոշումների թվային պատկերը հետևյալն է․
- Տրանսպորտային անվտանգության բնագավառ․ Տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 𝟏𝟗𝟖 արձանագրություն (ստուգման ակտ): Կայացվել են 𝟐𝟐𝟗 որոշում՝ վարչական տույժ նշանակելու և 𝟐 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
- Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ․ Իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 𝟔 արձանագրություն (ստուգման ակտ)։ Կայացվել է 𝟕 որոշում՝ վարչական տույժ կիրառելու մասին։ Վարչական վարույթը կարճելու մասին որոշում չի կայացվել։
- Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ․ 𝟐𝟎𝟐𝟐 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 𝟏𝟗 արձանագրություն։ Կայացվել են 𝟔𝟒 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 𝟓 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին։
- Քաղաքաշինության բնագավառ․ 𝟐𝟎𝟐𝟐 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 𝟔𝟒 արձանագրություն։ Կայացվել է 𝟏𝟐𝟗 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 2 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին:
Հաշվետու ժամանակահատվածում վարչական տույժերի արդյունքում նշանակվել է 𝟑𝟒 միլիոն 𝟗𝟑𝟗 հազար դրամի տուգանք, որից 𝟏𝟓 միլիոն 𝟓𝟓𝟓 հազարը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 𝟏𝟏 միլիոն 𝟒𝟓𝟎 հազարը՝ քաղաքաշինության, 𝟕 միլիոն 𝟓𝟑𝟒 հազարը՝ տրանսպորտային անվտանգության, 𝟒𝟎𝟎 հազարը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից։