𝟐𝟎𝟐𝟐 թվականի 𝟏-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 𝟏𝟎𝟒 բողոք, որից
Ստացված բողոքներից հիմնավոր են եղել 𝟓𝟕-ը, ոչ հիմնավոր՝ 𝟑𝟎-ը, մնացածը ՏՄ լիազորություններից դուրս է եղել։
📲 𝟒𝟒 բողոք ստացվել է թեժ գծով, որից
Ստացված բողոքների կեսից ավելին վերաբերում է Երևանում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կամ գտնվող օբյեկտներին։
Տրանսպորտային անվտանգության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟐 թ․ առաջին եռամսյակում ստացված 𝟑𝟑 դիմում-բողոքներից 𝟐𝟓-ը ստացվել է թեժ գծով։ Ստացված բողոքներից 𝟐𝟑-ը հիմնավոր են եղել։ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվել է հիմնավոր 𝟔 բողոք։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում հանրությունից ստացվել է 𝟔 բողոք, որից հիմնավոր է եղել 𝟓-ը։ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից գրություններ չեն ստացվել։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում հանրությունից ստացվել է 𝟏𝟒 դիմում-բողոք, որից 𝟓-ը՝ թեժ գծով։ 𝟏𝟒 դիմում-բողոքից հիմնավոր է եղել 𝟔-ը։ Հանրությունից ստացված 𝟏 բողոքի հիման վրա իրականացվել է ստուգում: 𝟐𝟎𝟐𝟐 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվել է 𝟓𝟔 գրություն։
Քաղաքաշինության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟐 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Տեսչական մարմինը հանրությունից ստացել է քաղաքաշինական ոլորտին առնչվող 𝟓𝟎 դիմում-բողոք, որից 𝟏𝟒-ը՝ թեժ գծով։ Հիմնավոր է եղել 𝟐𝟐 բողոք։ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվել է 𝟖𝟖 գրություն։
Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում 𝟐𝟎𝟐𝟐 թվականի 𝟏-ին եռամսյակի ընթացքում հանրությունից ստացվել է 𝟏՝ հիմնավոր բողոք, որի հիման վրա իրականացվել է ստուգում: