𝟐𝟎𝟐𝟐 թ․ 𝟏-ին եռամսյակում Տեսչական մարմնի կողմից իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված 𝟔 ստուգումից 𝟒-ը։ 𝟐 ստուգում չի իրականացվել՝ ստուգման ենթակա կազմակերպությունների կողմից երթուղու սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Հաշվետու ժամանակահատվածում ոչ պլանային ստուգումներ չեն իրականացվել։
Ստուգումների արդյունքում կազմվել է 𝟐 արձանագրություն հայտնաբերված 𝟏𝟏 խախտումների վերաբերյալ։
𝟐𝟎𝟐𝟐 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մասնագետներն իրականացրել են կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման, բեռնափոխադրումների գործընթացի, տրասպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ 𝟏𝟏𝟐𝟔 մշտադիտարկում:
Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 𝟗𝟎𝟔 մշտադիտարկում, որից 𝟓𝟐𝟖-ը՝ Երևանում, 𝟖𝟕ը՝ Շիրակի, 𝟑𝟔-ը՝ Լոռու, 𝟐𝟎-ը՝ Գեղարքունիքի, 𝟏𝟑-ը՝ Սյունիքի, 𝟑-ը՝ Տավուշի, 𝟑𝟒-ը՝ Արարատի, 𝟒𝟒-ական՝ Արագածոտնի և Վայոց ձորի, 𝟒𝟓-ը՝ Կոտայքի մարզերում:
Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացվել են մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության վերաբերյալ ուսումնասիրություններ և դիտարկումներ։
Գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 𝟏𝟔𝟎 գովազդային վահանակ, որից 𝟓-ական՝ Արմավիրի, Լոռու մարզերում, 𝟏𝟏-ը՝ Գեղարքունիքի, 𝟏𝟖-ը՝ Տավուշի, 𝟖-ը՝ Արարատի, 𝟔-ը՝ Արագածոտնի, 𝟏-ը՝ Սյունիքի, 𝟏𝟎-ը՝ Կոտայքի, 𝟒-ը՝ Վայոց ձորի մարզերում: