2022 թվականի 1-ին եռամսյակում ստուգվել է ընդհանուր թվով 111 տնտեսվարող սուբյեկտների 117 օբյեկտ (10 օբյեկտ՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառի հետ համատեղ)։ Ըստ տարածքների ստուգումների թվային բաշխվածությունն այսպիսին է․Երևան` 11, Շիրակ՝ 9, Լոռի՝ 11, Տավուշ՝ 11, Կոտայք՝ 19, Արմավիր՝ 13, Սյունիք՝ 4, Արարատ՝ 11,Գեղարքունիք՝ 8,Վայոց ձոր՝ 6 ստուգում։
Արձանագրվել է 572 խախտում, որից 62-ը՝ Երևանում, 24-ը՝ Շիրակում, 39-ը՝ Լոռիում, 102-ը՝ Գեղարքունիքում, 73-ը՝ Կոտայքում, 76-ը՝ Արագածոտնում, 64-ը՝ Արմավիրում, 53-ը՝ Տավուշում, 36-ը՝ Արարատում, 24-ը՝ Սյունիքում, 19-ը՝ Վայոց ձորում։
Ստուգումներն իրականացվել են գործունեության հետևյալ ոլորտներում․
Ընդհանուր նշանակության պահեստների և բազաների տնտեսավարող սուբյեկտների 1 օբյեկտում բացահայտվել է 13 խախտում։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 22 օբյեկտ, բացահայտվել՝ 91 խախտում։
Հիմնական խախտումներն են.
Մինչև 200 մ2 մակերեսով առևտրի և հասարակական սննդի 2 օբյեկտում ստուգումների արդյունքում բացահայտվել է 3 խախտում։
200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 18 օբյեկտում բացահայտվել է 69 խախտում։
Հիմնական խախտումներն են.
Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 4 օբյեկտում բացահայտվել է 19 խախտում։
Բենզալցակայանների 29 օբյեկտում բացահայտվել է 92 խախտում։
Հիմնական խախտումներն են.
Հյուրանոցների 4 օբյեկտում բացահայտվել է 20 խախտում։
Գազալցավորման կայանների 37 օբյեկտում բացահայտվել է 223 խախտում։
Հիմնական խախտումներն են.
Գիտական և ուսումնական հաստատությունների 4 օբյեկտում բացահայտվել է 23 խախտում, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող 1 կազմակերպությունում՝ 6, առողջարարական, հանգստյան տների և զբոսաշրջության հաստատությունների համար տնտեսավարող սուբյեկտների 1 օբյեկտում՝ 4, հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների համար տնտեսավարող սուբյեկտների 2 օբյեկտում՝ 9 խախտում։
Իրականացվել է 37 վերստուգում։ Շիրակի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի և մարզերում վերստուգումներ չեն արվել։ Մնացած մարզերում և Երևանում վերստուգումների թվային պատկերը հետևյալն է․ Երևան` 2, Լոռի՝ 8, Տավուշ՝ 5, Կոտայք՝ 10, Արմավիր՝ 11 վերստուգում։
Բժշկական սպասարկում իրականացնող 338 առողջապահական օբյեկտներում կատարվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ: Արձանագրվել է 2019 խախտում: Ամենից շատ՝ 453 խախտում հայտնաբերվել է Երևանի 37 բուժհաստատություններում։
Ամենից քիչ խախտում արձանագրվել է Վայոց ձորի մարզում՝ 28 խախտում՝ 7 բուժհաստատություններում։
Մյուս մարզերում պատկերը հետևյալն է․ Արագածոտն՝ 23 հաստատություն-158 խախտում, Արարատ՝ 52 հաստատություն-316 խախտում, Արմավիր՝ 57 հաստատություն-269 խախտում, Գեղարքունիք՝ 39 հաստատություն-306 խախտում, Լոռի՝ 25 բուժհիմնարկ- 150 խախտում, Կոտայք՝ 41 հաստատություն-106 խախտում, Շիրակ՝ 19 բուժհաստատություն-105 խախտում, Սյունիք՝ 15 հաստատություն-63 խախտում, Տավուշ՝ 23 բուժհաստատություն-65 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են․
Հիվանդանոցները, պոլիկլինիկաները, ամբուլատորիաները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 281 խախտում,
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին․ 255 խախտում,
Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50 մ քառ․ տարողությամբ հակահրդեհային ջրավազան․ 226 խախտում,
Շինարարական հիմնատարրերը մշակված (տոգորված) չեն հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով և չեն գտնվում մշակման (տոգորման) ներգործության ժամկետների մեջ՝ 195 խախտում,
Օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 180 խախտում․
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ․ 145 խախտում,
15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս, բացի Ա և Բ կարգի սենքերից․ 120 խախտում։
Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում արձանագրված հրդեհի 1042 դեպք: Տեղի ունեցած հրդեհներից զոհվել է 9, իսկ վնասվածքներ ստացել՝ 26 մարդ։