𝟐𝟎𝟐𝟐 թ. 𝟏-ին եռամսյակում Տեսչական մարմինն իրականացրել է 𝟐𝟎𝟐𝟐 թվականի ստուգումների տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 𝟏-ական ստուգում Երևանում, Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև 𝟖 ոչ պլանային ստուգում:
Ստուգումների արդյունքում կազմված որոշումներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ են անցկացվել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Արաքս, Ջրառատ և Ջրարբի բնակավայրերի վարչական տարածքներում, Արարատի մարզի Արարատ համայնքում, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Ամասիա, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքներում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Արաքս, Ջրառատ և Ջրարբի բնակավայրերի վարչական տարածքներում ստուգման արդյունքում հայտնաբերվել է 𝟏𝟔, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում՝ 𝟑𝟔 խախտում:
𝟔 խախտում հայտնաբերվել է քննչական վարչության գրության հիման վրա ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում իրականացված ոչ պլանային ստուգումների արդյունքում:
𝟐 խախտում հայտնաբերվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում քաղաքացու գրության հիման վրա իրականացված ոչ պլանային ստուգման արդյունքում:
𝟏 խախտում հայտնաբերվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում իրականացված ոչ պլանային ստուգման արդյունքում:
Քննչական վարչության գրության հիման վրա ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում 𝟐 և Ամասիա համայնքում՝ 𝟏 ոչ պլանային ստուգում է արվել:
Արդյունքում Գյումրիում մեկ ստուգման ժամանակ խախտում չի հայտնաբերվել, իսկ 𝟐-րդում և Ամասիայում հայտնաբերվել է 𝟏-ական խախտում:
𝟏 խախտում հայտնաբերվել է քաղաքացու գրության հիման վրա ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացված ոչ պլանային ստուգման արդյունքում:
𝟑𝟏 խախտում (𝟔-ը հողերի տրամադրման խախտում) հայտնաբերվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում տարեկան ծրագրով նախատեսված ստուգման արդյունքում:
Բոլոր խախտումները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն: