𝟐𝟎𝟐𝟐 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում իրականացվել է 𝟔𝟖 ստուգում։
Միաժամանակ իրականացվել է ոչ պլանային 𝟏𝟎 ստուգում ՝ 𝟕-ը` Երևանում, 𝟐-ը` Կոտայքի և 𝟏-ը Շիրակի մարզերում։
Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 𝟕𝟖 ստուգում, որից 𝟐𝟒-ը՝ Երևանում, 𝟏𝟎-ական՝ Սյունիքի և Արմավիրի մարզերում, 𝟕-ը՝ Կոտայքի մարզում, 𝟓-ը՝ Գեղարքունիքում, 𝟒-ական՝ Արագածոտնում, Արարատում, Շիրակում և Տավուշում, 𝟑-ական՝ Լոռու և Վայոց Ձորի մարզերում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟐𝟒𝟑 խախտում։ Մայրաքաղաք Երևանում 𝟐𝟒 ստուգման արդյունքում արձանագրվել է 𝟕𝟖 խախտում։
Ըստ մարզերի թվային պատկերը հետևյալն է․ Շիրակ՝ 𝟒 ստուգում և 𝟓 խախտում, Լոռի՝ 𝟑 ստուգում և 𝟐𝟗 խախտում, Տավուշ՝ 𝟒 ստուգում և 𝟏𝟕 խախտում, Կոտայք՝ 𝟕 ստուգում և 𝟏𝟗 խախտում, Արմավիր՝ 𝟏𝟎 ստուգում և 𝟓𝟑 խախտում, Արարատ՝ 𝟒 ստուգում և 𝟐𝟏 խախտում,Գեղարքունիք՝ 𝟓 ստուգում և 𝟏𝟐 խախտում։ Վայոց ձորում և Արագածոտնում իրականացված ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հիմնական խախտումներն են.
Խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 𝟑𝟎 տեղեկանք, կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման 𝟑𝟑 ցուցում։
𝟐𝟎𝟐𝟐 թվականի 𝟏-ին եռամսյակում կատարվել է 𝟏𝟔𝟐 տեղազննում, որից 𝟕𝟐-ը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 𝟒𝟕𝟏 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին:
Տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 𝟐𝟎𝟎 դրական և 𝟐𝟐𝟒 բացասական եզրակացություն։
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերվել է 𝟔𝟏 ինքնակամ կառույց, որից՝ Երևանում՝ 𝟐𝟖, Շիրակի մարզում` 𝟐, Լոռիում` 𝟏𝟎, Կոտայքում` 𝟑, Սյունիքում՝ 𝟓 Արագածոտնում` 𝟒, Տավուշում` 𝟓, Արարատում` 𝟐, Վայոց ձորում՝ 𝟑 և Արմավիրում` 𝟒 ինքնակամ կառույց: